Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում նոր ուսումնական տարին սեպտեմբերի 15-ից չի մեկնարկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում նոր ուսումնական տարին սեպտեմբերի 15-ից չի մեկնարկի

20:24 07.09.2020

Մայիսի 25-ի ուժեղ քամու հետևանքները Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցի բակում են դեռ։ Պոկված տանիքի թիթեղները, փայտյա կոնստրուկցիաները 3 ամիս է չեն հավաքել, սպասում են  մասնագետները գան ու ասեն՝   քամու քշած թիթեղները որքանով են վնասված ու թե որ մասն է պիտանի օգտագործման։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, մեկը հին  տանիքով է , որը  չի տուժել, վնասվել է այն մասնաշենքի տանիքը,որը վերանորոգվել էր ընդամենը  հինգ տարի առաջ։ Այդ ժամանակ շինարարները  փոխել էին միայն ազբոշիֆրերը, փայտե կրող կոնստրուկցիաները թողել էին  հինը։

Վերանորոգված  տանիքի՝ 700 մետր քառակուսին, քամին  փայտյա կոնստրուկցիաների հետ պոկել է: Երեք ամիս բաց տանիքի տակ մնացած մասնաշենքը ներսից քայքայվել է ։ 12 դասասենյակներում ու միջանցքներում զգալի են վնասները։Երկրորդ հարկից անձրևաջրերը  հասել են առաջին հարկի սենյակներ, որտեղ նախակրթարանն է գործում ։ Քամու վնասները 3 ամսում  կրկնապատկվել են: Եվ հիմա խնդիր է առաջացել քամու վնասի չափերի հաշվարկից բացի կազմել փաթեթ շենքի ընդհանուր վերանորոգման համար։

Կրկնակի  վնասները վերացնելու՝ գյուղի դպրոցի շենքի համար տանիք սարքելու, ներքին հարդարում կատարելու համար մազպետարանից  կառավարություն ներկայացվելիք փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ։ Մարզպետարանը տանիքի նորոգման խնդրով դիմել է նաև մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների:

«Էս պահին արդեն 95 տոկոսով ունենք համաձայնություն կազմակերպություններից մեկի հետ, պայմանագիր կստորագրենք, որ տանիքի վերանորոգումը կազմակերպենք հնարավորինս արագ, սեպտեմբեր ամսվա մեջ փակենք տանիքը։ Կառավարությանը մենք ներկայացրել ենք վնասը քամու հետևանքով, բայց հիմա ունենք կարիք ամբողջ մասնաշենքի վերանորգման, առայժմ նախագծային փուլում ենք»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետը։

Սեպտեմբերի կեսերին միայն նախատեսվող վերանորոգումը ենթադրում է, որ Քարաբերդում առանց այն էլ ուշացած նոր  ուսումնական տարին չի էլ  մեկնարկի։ Դպրոցի երկու մասնաշենքերից և ոչ մեկում չկան նվազագույն այն պայմանները ,որոնք թույլ կտային սեպտեմբերի 15-ից  քարաբերդցի աշակերտներին հաճախել դպրոց։ Եթե Քարաբերդում դասերը սկսվեն էլ, այն ոչ շուտ քան հոկտեմբերի 1-ից է լինելու։ Սա ըստ մարզետարանի նախատեսումների, ըստ որի  դպրոցը  հնարավոր է ժամանակավոր անցնի երկհերթի։

Այնինչ տանիքի վերանորոգումով խնդիրները չեն ավարտվում։ Մասնաշենքում ավելի շատ աշխատանք կա կատարելու, դասասենյակների առաստաղը, պատերն ու  հատակն ամբողջությամբ վնասված են։ Քարաբերդի միջնակարգ դպրոցն ունի 140 աշակերտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP