20:08 08.09.2020
Կումայրի պատմական միջուկում ավելի քան 1600 հուշարձան է հաշվառված մեծ մասը հայտնի ալեքպոլցիների տներն են, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ Կումայրի արգելոցի հարյուրավոր շենք-շինություններն այժմ լուրջ պահպանության կարիք ունեն: Շատ շենքերի ճարտարապետական տեսքերն են փոխվել , կցակառույցներ են ավելացել։ Քաղաքաշինական ու այլ նորմերով այն ինչ անթույլատրելի է, ձեռքից ձեռք անցած շինություններում բնակիչները կատարել են։
Գյումրիի քաղաքապետարանի երկար տարիներ պաշտոնավարող ճարտարապետը նման շատ փաստերի է տիրապետում։ Թեև ոչ բոլոր անթույլատրելի կառուցապատումներն են, որ ապամոնտաժման ավարտ են ունենում։ Նախկին հայտնի 14 փողոցի, այժմյան Շիրազի 53 տունը վթարային, փլուզվող ու անշուք վիճակից 2 տարում վերածվեց գյումրվա կոլորիտով նոր շինության: Պատմական նշանակության շենքի արտաքին ճարտարապետական տեսքն առանց փոփոխությունների սեփականատերը վերակառուցեց: Հիմա տանիքի կառուցմանն է հերթն հասել, որի սկսված շինարարությունը քաղաքապետարանը ապօրինի է համարում:
Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշում է պատմական նշանակության շենքում հյուրատան սեփականատերը կառուցապատումը սկսել է առանց շինթույլտվության։ Թե ինչպես է ստացվել, որ առանց քաղաքապետարանի և ԿԳՍՄ նախարարության հետ համաձայնության ,առանց համապատասխան փաստաթղթավորման կառուցապատում է ձեռնարկել, տարածքի սեփականատերը պատճառ է բերում համավարակով պայմանավորված կարանտինային ռեժիմը ։
Այնուամենայնիվ կառուցապատումը սկսել սեփականատերը չի հրաժարվել , այս դեպքում հիմնավորելով կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման մասին քաղաքաշինական օրենքը , որի դրույթներից մեկն էլ ներկայացրեց մեզ։
«Կառավարության համապատասխան որոշում կա՝ 2015 թվականի, որ հատուկ դեպքերում եթե վնաս չի հասցնում նույնիսկ արգելոցի տներին, կարելի է շինարարությունը իրականացնել առանց շինթույլտվության։ Ոչ ոք չի այլանդակում շենքը, ոչ ոք չի քանդում , հակառակը բարեկարգում ենք, որ ավելի գեղեցիկ տեսք ունենա»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի սեփականատերը՝ Մարինա Բազաևան։
Ըստ Հենրիկ Գասպարյանի այս դեպքում , որպես պատմամշակութային արժեք նախարարության եզրակացությունն ու որոշումը պարտադիր է։ Կառույցի սեփականատերը տանիքի ու ձեղնահարկի կառուցումը սկսել է՝ հիմնվելով սեյսմոլոգների ուսումնասիրությանը, ըստ որի շինության ամրությունը չի վտանգվի։ Հիմա կառուցապատումը պատմական շինությունում դադարեցված է։Քաղաքապետարանը պահանջել է ապօրինությունն ապամոնտաժել,որից հետո դիմել շինթույլտվություն ստանալու՝ներկայացնելով նախագծանախահաշվային էսքիզային փաստաթղթեր։
Ի դեպ պատմական միջուկում ապօրինի կառուցապատումների այլ դեպքեր ևս եղել են, որոշ դեպքերում լուծումը սահմանափակվել է կասեցումներով, քիչ դեպքերում խախտումները վերացվել են, որից ճարտարապետական տեսքը մասամբ է շահել ։ Աբովյան փողոցի պատմական շինություններից մեկում կատարված ապօրինի ու խախտումներով կառուցապատումը 10-ը տարի է քաղաքապետարանին չի հաջողվում սեփականատիրոջը պարտավորեցնել ապամոնտաժել:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...