23:35 12.09.2020
Ցիանոտիպիա, այսինքն՝ լուսատպում․ սա լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է, որը գյումրեցի արվեստագետ, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» բակում ներկայացրել է լուսանկարչական արվեստով հետաքրքրված անձանց։
Նա վարպետության դաս է անցկացրել, մանրամասն ներկայացրել և գործնականում ցույց տվել, թե ինչպես է հնարավոր արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով լուսանկարչական ժապավենից այն արտատպել կտորի կամ թղթի վրա։
Այս մեթոդը հայտնաբերել է աստղագետ, ֆիզիկոս Ջոն Գերշելը 1842 թվականին և օգտագործել է իր գծանկարներն արտապատկերելու համար: Դրանից հետո այս մեթոդը սկսել է կիառության դրվել գեղանկարչությունում և տարածվել հատկապես լուսանկարչության մեջ:
Արվեստագետ, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչության ամենահին մեթոդի մասին վարպետության դասը, միտված է նրան, որ սերունդները մոռացության չտան այն, ինչը 1800-ականներից է հասել մեր օրեր։
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...