13:17 13.09.2020
Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը հայտարարել է, որ Լենինի դամբարանի շենքը ձևափոխելու լավագույն նախագծի մրցույթը չի ենթադրում Լենինի մարմնի հեռացումը դամբարանից։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ի կայքից։
Այնուամենայնիվ Նիկոլայ Շումակովը խոստովանել է, որ տարիներ անց դա կարող է պատահել, և այդ ժամանակ հարց կառաջանա, թե ինչպես է օգտագործվելու այս շենքը:
«Հիմնական բանն այն է, որ մարդիկ չպետք է հասկանան, թե մենք առաջարկում ենք դուրս հանել Լենինի մարմինը: Կոմունիստները, իհարկե, կտրականապես դեմ կլինեն դրան։ Բացի այդ ոչ ոք չի կարդա մրցույթի պայմանները, բայց լուրեր են տարածվում, որ Լենինին դուրս են հանում, իսկ դամբարանը պայթեցնում են», – ասել է ճարտարապետների միության ղեկավարը:
Նիկոլայ Շումակովը նաև ներկայացրել է, որ հայտարարած մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետների, հեղինակների, ուսանողների, նկարիչների, դիզայներների խմբեր: Նրանք պետք է մշակեն շենքի ձևափոխման նախնական ուրվագիծ (սխեման), ինչպես նաև առաջարկեն ռուսական ճարտարապետության թանգարանի շենքը Կարմիր հրապարակի հետ կապող երթուղի: Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11-ից 13-ը:
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...