19:30 14.09.2020
Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու հատակագիծը ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանի արխիվից է։ Այգու նշանակության մասին հիմա հիշեցնում է հուշարձանը, որը 1981-ին է տեղադրվել: «Ավետաբեր» է կոչվում հուշարձան-կոթողը, բայց ավելի շատ հայտնի է «Զոյա» անունով։ Վազգեն Սարգսյան 26/6 հասցեի երիտասարդական այգին 30տարուց ավելի է առաջվանը չէ։ Այն ինչպես քաղաքի շատ կանաչ տարածքներ, տնակային ավան է դարձել՝ համարակալումով։ 213 տնակային տարածքում շարունակում են տնակներում ապրել 3 ընտանիքներ։
Սանդուխտ Հովհաննիսյանը շուրջ 20 տարի աշխատել է Տեքստիլ կոմբինատում։ 1969 թվականին Լենինականի քաղսովետը ընտանիքին 3 սենյականոց բնակարան է հատկացրել: 88-ին կորցրել են ու նոր բնակարանի փոխհատուցում չեն ստացել։ 6 անձից բաղկացած ընտանիքը ԲԳՎ-ից հրաժարվել է, փոխհատուցման այլ տարբերակներից չեն օգտվել։ Կանաչ գոտում գտնվող ևս 2 տնակի բնակիչներն էլ անօթևանի կարգավիճակ չունեն: Ժամանակավոր կացարանները քարապատելու թույլտվություն ստանալու խնդրով շատ են դիմել քաղաքապետարան, բայց մերժվել են, պատճառաբանությամբ, որ տարածքը կանաչ գոտի է։
Տարածքը կանաչ գոտի է՝ ըստ քաղաքի գլխավոր հատակագծի։ Հողային օրենսգրքով ամրագրված է, որ կանաչ գոտիներում ժամանակավոր կացարանները կառուցապատելու կամ սեփականաշնորհելու իրավունք չի տրվում: Պարզվում է՝ բացառություններ լինում են, բայց ոչ բնակիչների օգտին: Կանաչ գոտու տարածքում ինչ-որ շինություն կառուցելու հիմքեր են փորվել: Սա է բնակիչներին զայրացրել, թե ինչպես է ստացվում, որ իրենց դեպքում կառուցապատումներն արգելվում են։
Այն, որ 2015 թվականին այգու գործառնական նշանակությունը փոխվել է, քաղաքի գլխավոր ճարտարապետն է հաստատում։ 5 տարի առաջ ընդունած որոշումը, սակայն, 3500 քառակուսի մետր տարածքից վերաբերում է 3000 քառակուսի մետրին։ Իսկ մնացած 500 քառակուսի մետրի վրա էլ հենց տնակներն են գտնվում։
2015 թվականից հողային նշանակությունը փոխած տարածքը մոտ մեկ ամիս առաջ գնել է «Դևելոփմենթս» ՍՊԸ-ն և արդեն հիմքի փորման աշխատանքներ է կատարել, որից ոչ միայն բնակիչներն են դժգոհ, նաև հուշարձանի հեղինակը։ Սամվել Պետրոսյանը ասում է՝ վնասել են պատվանդանի սալաքարերը, պոկել են ու լցրել են արձանի շուրջ։ Բացի վնասումներից, հեղինակը բողոքում է, որ հուշարձանը պատրաստվում են տարածքից տեղափոխել։
Քանդակագործը հուշարձանի տեղափոխման համաձայնություն չի տալիս։ Տարածքային վեճը հուշարձանի ու տնակների շուրջ արձանի հեղինակն ու տնակների բնակիչները հասցրել են նաև մարզպետարան, հանդիպումներ են ունեցել Շիրակի մարզպետի հետ։ Հանդիպումների վերջնարդյունքում թե ինչ որոշում կկայացվի, բնակիչները դեռ պետք է սպասեն։
Իսկ մինչ այդ՝ դեռ հունիս ամսին, Շիրակի մարզպետը գրություն է ուղարկած եղել քաղաքապետարան, որտեղ նշված է, որ սկսված շինարարությունը հակասում է քաղաքի գլխավոր հատակագծին ու այն կասեցման ենթակա է: Ավելին, նույն գրության մեջ նաև նշված է, որ 2015 թվականին տրված փաստաթուղթն ու կառուցվող օբյեկտի նախագծային փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցման գործընթացի համար հիմք չի կարող հանդիսանալ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...