17:30 12.01.2018
Գյումրիի Մյասնիկյան 188 տան դարպասն արդեն երրորդ տարին է, ինչ բացվում է միայն հունվարի 12-ին: Երեք տարի առաջ՝ հենց այս օրը, այս դարպասը կարծես փակվեց ընդմիշտ՝ փակելով նաև գյումրեցի մի ողջ ընտանիքի պատմության վերջին էջը:
Փակ դարպասներից այն կողմ՝ Ավետիսյանների տան բակում, ամեն ինչ ամայացած է:
2015թ. Ամանորին արված տոնական զարդարանքը դեռ տեղում է, իսկ տան պատերն ու հատակը սկսել են փտել: Հատակի վրա 3 տարի առաջ կատարվածի ու դրան հաջորդած քննչական գործողությունների հետքերն են՝ փամփուշտների համարակալած տեղերը և մատնահետքերը դռներին:
Պերմյակովի դատավարությունը վաղուց է ավարտվել: Զինվորականները, որոնք ծառայում էին Պերմյակովի հետ և գուցե շատ ավելին գիտեին, քան տեղեկացավ հասարակությունը, վաղուց արդեն Գյումրիում չեն:
Հարցը հիմա էլ է օդից առկախ: Ամենագլխավոր հարցը, թե որն էր սպանության իրական դրդապատճառը, դեռ պարզ չէ: Դատարանը հիմնավոր համարեց, որ Պերմյակովը Ավետիսյանների տուն էր մտել գողություն և ավազակային հարձակում կատարելու նպատակով, սակայն Ավետիսյանների իրավահաջորդների համար սա համոզիչ փաստարկ չեղավ:
Ինչո՞ւ հենց այս տունը:
«Շիրակ» գերեզմանատանը՝ Ավետիսյանների շիրիմներին, այսօր դարձյալ խունկ էր ծխում: Բազմաթիվ գյումրեցիներ էին եկել ու զոհերի հարազատները:
Լավ լուր հաղորդեցին: Մի քանի օրից Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինեն, փոքրիկ է ունենալու: Աղջիկ է ծնվելու, որի անունը Հասմիկ են դնելու՝ տատ ու թոռ Հասմիկ Ավետիսյանների հիշատակին:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...