19:27 12.01.2018
Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի նոր օրենսդրությամբ՝ երկրում կարգելվի ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը: Այն նպատակ ունի ապահովել Մոլդովայի տեղեկատվական անվտանգությունը՝ պաշտպանելով երկիրն արտաքին ապատեղեկատվությունից և մանիպուլյացիաներից:
Գաղտնիք չէ, ռուսական լրատվամիջոցները լուրջ ներկայություն ունեն նաև Հայաստանում, և ժամանակ առ ժամանակ հիշեցնել են տալիս իրենց ներկայության մասին:
Որոշ ժամանակ առաջ դրա վերաբերյալ իր մտահոգությունն էր արտահայտել հասարակական կազմակերպություններից մեկը, որը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջում էր վերանայել ռուսական հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրերը և հարկ եղած դեպքում կասեցնել դրանց հեռարձակումը:
Ինչո՞ւ Մոլդովան գնաց այդ քայլին
Ինչպես արդեն նշեցինք, նոր օրենքում փոփոխությունն իրականացվել է արտաքին քարոզչությունից ու մանիպուլյացիայից Մոլդովան զերծ պահելու նպատակով: Թերևս այդպես են բացատրում նախաձեռնության հեղինակները:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայությունն ու ազդեցությունը Մոլդովայում մեծ է և մեծ մասամբ դեստրուկտիվ քարոզչական բնույթ է կրում:
«Շատ դեպքերում ռուսակական մեդիան դառնում ներքին քաղաքական անկայունության պատճառներից մեկը: Մասնավորապես, այդտեղ հեռարձակվող ռուսաստանյան հեռուստահաղորդումների բովանդակությունը հաճախ հակասում է Մոլդովայի օրենքներին: Սակայն ոչ միշտ է դրանց տարածումը սահմանափակվում բավարար իրավաբանական հիմնավորմամբ և քաղաքական աստառ ունի, ինչը որոշակի վտանգ է ներկայացնում խոսքի ազատության համար», -ասում է Բորիս Նավասարդյանը:
Հակառուսական օրենքն ընդունվեց՝ երկրի նախագահին շրջանցելո՞վ
Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը երկու անգամ հրաժարվել է ստորագրել դեկտեմբերին խորհրդարանի կողմից ընդունված ռուսական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն արգելող օրենքը: Սակայն դա չխանգարեց, որ օրենքը վավերացվի, քանի որ երկրի օրենսդրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշումով նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել խորհրդարանի նախագահին:
Հունվարի 5-ին Մոլդովայի սահմանադրական դատարանը այդպես էլ վարվեց: ՍԴ-ի որոշումից հետո հենց խորդհրդարանի նախագահն էլ ստորագրեց նոր օրենքը:
Ո՞ւմ մատն է խառը. Եվրամիությունը պայքարո՞ւմ է ռուսական քարոզչության դեմ
Անցած տարի Արևելյան գործընկերության գագաթաժողովին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունն իր բյուջեից գումար է հատկացնելու Ռուսաստանից եկող քարոզչության դեմ պայքարելու համար: Տուսկը ընդգծել էր, որ Եվրոպայի ամենագլխավոր խնդիրներից են կեղծ տեղեկատվությունն ու հիբրիդային պատերազմները:
Հատկանշական է, որ այս մասին Դոնալդ Տուսկը հայտարարել էր Արևելյան գործընկերության գագաթաժողվի ընթացքում, որի անդամ են նաև Մոլդովան ու Հայաստանը:
Մեդիա փորձագետ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Եվրամիությունը որևէ առնչություն չունի Մոլդովայում ընդունած օրենքի հետ:
«Եվրամիության կառույցներում տարբեր կարծիքներ կան ռուսաստանյան քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ: Դա է պատճառը, որ դրան հակազդելու նպատակով անհամեմատ ավելի քիչ միջոցներ են տրամադրվում, քան Ռուսաստանում արտաքին տեղեկատվական քաղաքականության համար: ԵՄ կողմից համապատասխան ուղղությամբ ֆինանսական աջակցությունը հիմնականում ուղված է կեղծ տեղեկությունների հայտնամբերմանն ու հերքմանը, ինչպես նաև այլընրանքային քոնթենթ արտադրելու, բայց ոչ երբեք` որևը ԶԼՄ-ների արգելման համար»:
Տառապանքը փորձ ունի. Ռուսական քարոզչության հետևանքը Հայաստանն իր կաշվի վրա է զգացել
«Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ ռուսական հեռուստաալիքներն ակտիվ մասնակցություն ունեցան լուսաբանման հարցում, սակայն, որքան է, այդ բառը, բնորոշոշում ռուսական մեդիայի աշխատելաոճը, թերևս, մասնագետները կարող են ասել: Սակայն փաստը մնում է փաստ՝ ռուսական հեռուստաալիքները «Էլեկտրիկ Երևանի» օրերին ավելի շատ միակողմանի ու ուղղորդված տեղեկատվություն էին փոխանցում իրենց հեռուստադիտողներին, այդ թվում նաև հայ:
Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Յուլիա Մուչնիկը ևս համամիտ է ասվածի հետ: Ըստ նրա՝ «Էլեկտրիկ Երևանի» օրերին ռուսական հեռուստաընկերությունները քարոզչությամբ էին զբաղված:
«Հեռուստատեսային լուսաբանման մեջ տեսա ռուսական քարոզչամեքենայի բոլոր շտամպերը (Ռուսաստանի թշնամիների կողմից կազմակերպված երկրորդ Մայդանը, Պետդեպի «պեչենիներ» ստացած երիտասարդները): Այսինքն՝ ամեն ինչ ներկայացվում էր որպես դավադրություն Ռուսաստանի դեմ»:
Հայաստանյան լսարանը ռուսական հեռուստաընկերությունների ագրեսիվ վարքին ականատես եղավ նաև Հայաստանի կողմից՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո:
Հետաքրիր մի փաստ. Ռուսական Առաջին ալիք, РТР և НТВ հեռուստաալիքները Հայաստանում դիտում են միջին տարիքից մեծ մարդիկ:
Հայաստանը կհետևի՞ Մոլդովայի օրինակին
Մեկ անգամ նման փորձ, արդեն իսկ արվել է Հայաստանում, սակայն ոչ պետության, այլ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով պահանջով՝ վերանայել Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների հետ կնքված պայմանագրերը և «այլատյացության, ազգային հիմքով ատելության քարոզչությունը» չդադարեցնելու դեպքում կասեցնել դրանց հեռարձակումը: ՀՌԱՀ-ից այս նախաձեռնությանը պաշտոնական պատասխան չէր տրվել:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:
Սակայն դա չի խանգարում ՀՌԱՀ-ին կասեցնել ռուսական հեռուստաալիքներին, որոնք կփորձեն քարոզչությամբ զբաղվել Հայաստանում:
Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, հաղորդումներում արգելվում է օգտագործել ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելող, պատերազմ քարոզող բովանդկաություն: Այս կետերից որևէ մեկի խախտման դեպքում ՀՌԱՀ-ը 2 նախազգուշացումից հետո կարող է դիմել դատարան՝ ռուսական հեռուստաալիքներին լիցենզիայից զրկելու նպատակով:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...