Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը. 12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը. 12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել

19:15 15.09.2020

«Արևիկ» մանկապարտեզի բակում փոքրիկները սահմանված հեռավորությունը պահպանելով՝ առանց շփոթվելու և՛ ջերմաչափվում են, և՛ ձեռքերն ենախտահանում։ Ոմանք, բացի մանկապարտեզի ախտահանիչ լուծույթներից, նաև ապահովության համար իրենց անձնական ալկոգելերից են օգտվում։

Ախտահանիչ լուծույթները պարտադիր նաև խմբասենյակներում են, իսկ սեղանները դասավորված են այնպես, որ երեխաները երկուսով նստեն։ «Արևիկ» մանկապարտեզն ունի 72 երեխա, բայց հաճախելու է կեսը, 3 խումբ է ձևավորվել։ 12 երեխայով և առավելագույնը 5 խումբ ձևավորելու թույլտվություն ունեն։ Գյումրիի 22 մանկապարտեզների համար  սա միակ պարտադիր պայմանը չէ, ավագ խմբի սաների դեպքում պարտադիր է նաև դիմակ կրելը։

Մանկապարտեզում, բացի սանիտարահիգիենիկ պահանջներից նաև սննդի ապահովման հարցն է կարգավորվել։ Այսօրվանից աշխատում են մատակարար ընկերությունների հետ այնպես ինչպես աշխատել են՝ պայմանագրերով։ Միայն թե պատվերները գրանցում են քիչ թվով սաների համար, իսկ սնունդը հատուկ փաթեթավորումներով են ստանում։

Թե ինչքան գումար կծախսվի սննդի ու կոմունալ ծախսերի համար, մանկապարտեզներում ամսական հաշվարկներ նոր են անելու։ Վարձավճարների չափ չի փոխվել, պարզապես քիչ թվով հաճախելիության պարագայում համեմատաբար ծախսերն էլ են քչանալու, իսկ ֆինանսական անհամապատասխանություն սպասում են, որ առաջ կգա ջեռուցման մեկնարկին։

Մանկապարտեզներում մեկ այլ խնդիր էլ կա, նոր ընդունելություններ, մի մանկապարտեզից մյուսը տեղափոխություններ կատարել չեն թույլատրում։ Ավագ խմբերի սաներն արդեն դպրոցական են և այդ պակասը դժվար է լրացնել։ Եթե երեխաներ ընդունում են, ապա դա կարող է վերաբերել միայն կրտսեր խմբերի համալրմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP