13:56 21.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հունիսի 21-ին արձագանքեց լրատվամիջոցներում հնչած որոշ սխալ ձևակերպումների:
«Ես հարգում եմ ցանկացած կարծիք, եթե անգամ այն տրամագծորեն տարբերվում է իմ կարծիքից, բայց եթե այն արվում է պրոֆեսիոնալ: Հարգում եմ ցանկացած քննադատություն, եթե այն արվում է պրոֆեսիոնալ, բայց ոչ դիլետանտ:
Բայց երբ փորձ է արվում լրատվամիջոցներից մեկով ինչ-որ կցկտուր մտքերով, բարդ կամ պարզ ստորադասական նախադասություններով ձևակերպել, թե օրենքում բարեգործության մասին որևէ բան չի փոխվել, սակայն «Ծառուկյան» դաշինքը, չգիտես՝ ինչու, նահանջում է իր սկզբունքային դիրքորոշումից և քվեարկում կողմ… Ես լիկբեզի կողմնակից երբեք չեմ եղել, բայց ընդամենը փոքր տեղեկանք նման ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ տեղեկատվություն տրամադրելու համար»,- ասաց նա
Զոհրաբյանն ասաց, որ օրենքում եղել է լուրջ փոփոխություն: Նա հիշեցրեց՝ նախկինում կառավարության որոշմամբ էր սահմանվում, թե որ ծրագիրը կարող է որակվել բարեգործական, սակայն իրենց դաշինքի հետ քննարկումների արդյունքում օրենքում փոփոխություններ եղան, որի արդյունքում էլ «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց:
Նա ներկայացրեց փոփոխությունները, ըստ որոնց՝ ծրագիրը «բարեգործական» որակելու հարցը կարող է դրվել, եթե ծրագիրն իրականացնող անձը ակնկալում է.
ա) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված խրախուսում,
բ) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումը ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերից,
գ) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ակնկալվում է կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն կամ դրամական օժանդակություն:
«Սկզբունքային փոփոխություն է եղել, ինչն էլ ազդել է մեր շատ սկզբունքային դիրքորոշման վրա»,- ասաց նա:
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...