20:50 22.09.2020
Գյումրիի Սավոյան 224 տարածքի այս տնակները նախկին շինարարական տեխնիկումի հանրակացարանին են պատկանել։ Հետո նույն տարածքը իրար կից միհարկանի տնակներով դարձել է բնակության վայր ընտանիքների համար։ Պատերն ազբոշիֆրերից են, ինչպես տանիքը, որի դիմացկունությունը 32 տարում տեղումների հետևանքով սպառվել է ։ Պատերից ու տանիքից առատ տեղումների ժամանակ ջրերի հոսքի դեմ անզոր են պայքարել։
Ազբոշիֆրերից հավաքած պատերը խոնավությունից այնքան են առանձնացել, որ ճեղքերից տեսախցիկն անգամ ֆիսքում է դրսի տեսարանը։Հուլիսի ուժեղ կարկուտն ու անձրևն էլ քայքայված տանիքից ու պատերից կարելի է ասել բան չեն թողել։
Հեղեղից հետո ինչպես տուժած շատ տների ու տնակների բնակիչներ իրենք էլ են դիմել քաղաքապետարան։ Վնասի փոխահատուցում թե տանիքի նորոգում՝այստեղ ապրող ընտանիքները երկու տարբերակից որն էլ լիներ, դեմ չեն ։ Քաղաքապետարանին տեղյակ են պահել, հետո բոլորով դիմում են գրել՝խնդրանքով , տանիքը նորոգելու։ Ու դեռ սպասում եմ։ Քանի աշնան անձրևները չեն սկսվել, տանիքի նորոգման հարցը լուծել են ուզում։
Քաղաքապետարանի անշարժ գույքի բաժինը Սավոյանի 224 տարածքի 9 տնակների բնակիչներից դիմում ստացել է, հեղեղից տուժած տնակների ու տների ամբողջական ցուցակում ներառված է։ Բաժնի մասնագետը հաստատում բնակիչների ասածը, որ ցուցակը տրամադրվել է Հայկական Կարմիր խաչին։
« Մենք դիմումները ներկայացրել ենք Կարմիր խաչին, այս պահին քաղաքապետարանի հնարավորությունը ավտոկայան թաղամասի տնակային մանկապարտեզի, որը ևս տուժել է հուլիսի հեղեղից, օգտագործած ազբոշիֆրերն ենք տրամադրելու, դրանք նորմալ վիճակում են գտնվում։ Մոտ օրերս շիֆրերը կտանենք բնակիչներին, որպեսզի կարողանան թարմացնել տանիքը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը։
Ժամանակավոր լուծումը ժամանակավոր 9 կացարանների համար է։Կոմունալ նվազագույն պայմաններից զուրկ տնակների բնակիչներին աջակցության , փոխհատուցման այլ տարբերակներ քաղաքապետարանը չունի։ Բայց Կարմիր խաչի 600 ընտանիքների աջակցության ծրագրում Սավոյան 224 տնակային ավանը կա ։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...