11:19 26.09.2020
«Իրենց քարոզչությունը երբեք չի դադարում, մենք պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում չի լինում դադար։ Թուրք -ադրբեջանական քարոզչության որոշակի ակտիվացումը պայմանավորված է դիվանագիտական և ռազմական պարտություններով»,- խոսելով վերջին շրջանում ադրբեջանական և թուրքական կողմերից հակահայ քարոզչության ակտիվացման մասին՝ ասել է քրդագետ Վահրամ Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն վերջին շրջանում հայտարարություններ է տարածում, թե Հայաստանը տապալել է բանակցային գործընթացը և թուրք վարձկաններ է բերում տարածաշրջան։ «Բազմաթիվ կեղծ լուրեր ծնվում են Թուրքիայում, տարածվում Ադրբեջանում և հակառակը։ Գաղտնիք չէ, որ նախկինում խոսվում էր, թե Լեռնային Ղարաբաղում կան ՔԲԿ-ի զինյալներ։ Դա հերքվեց։ Այնուամենայնիվ, հիշյալ աղբյուրը շարունակում է շրջանառվել։ Երկրորդ իրողությունը կապված է մեր դիվանագետների ակտիվ գործունեության հետ։ Գաղտնիք չէ, որ Իրաքում բավական ակտիվ է մեր արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Փոլադյանը։ Նրանք հաշվի են առնում մեր բոլոր հաղթաթղթերը»,-մեկնաբանել է քրդագետը։ Նա նաև բացառել է, որ Թուրքիան ռազմական ակտիվություն կցուցաբերի Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով թե՛ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, և թե՛ ռազմական ոլորտում մեր հաջողությունները։
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...