19:50 26.09.2020
Նախկին «Վան» առողջարանի շրջակայքում առաջինը, որ աչքի է ընկնում հիմա՝ ճահիճների չորացած տարածքներն են: 3-րդ աստիճանի վթարայնության շենքի ամրակայման աշխատանքները 4 ամիս առաջ էին սկսել։ Շենքի տարածքը ճահճացումից ազատել են կառուցած դրենաժների շնորհիվ, թեև սա շինարարը ամբողջական լուծում չի համարում, այս տարածքի գրունտային ջրերի մակարդակը բարձրանալու սովորություն ունի: Կողքով անցնում է Ղորղոբա գետակը։
Սա նախագծով նախատեսված աշխատանք էր, որը շինարարը կատարել է։ Բայց վթարային շենքի համար այն ոչ առաջին, ոչ էլ վերջին խնդիրն է, իսկ դրանց թվարկումը, հետևաբար կարգավորումները, ըստ նախագծի կային, բայց իրականացումը նախահաշվից դուրս է մնացել, այսինքն այդ հիմնահարցերի լուծման համար գումար հատկացված չի եղել։
«Կան աշխատանքներ, որոնք նախահաշվից դուրս են մնացել, պատերի սվաղը, երեսպատումը, գազի գիծը, կոյուղացումը, ծածկի բետոնացումը, սրանք բոլորը նախագծում կան։ Բայց նախահաշվով գումար հատկացված չէ»,-ասել է Շինարար ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Նալբանդյանը։
Նախկին առողջարանի 3 մասնաշենքերից մեկում հիմնային նորոգում է եղել ՝ հիմքերի ամրակայումով,ևս մեկում վերանորոգում է կատարվել , իսկ երրորդ մասնաշենքում, ինչպես նաև հարևանությամբ 3 քոթեջներում, որոնք ամեն դեպքում նվագախմբին են պատկանում, ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, նախագծից դրանք դուրս են եղել:
Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարական բաժնի ավագ մասնագետ Մկրտիչ Ասատրյանը չի ժխտում, նախագծային փաթեթը կազմվել է սուղ բյուջեով։ Նախագծի կազմման միջոցները մարզպետարանն է հատկացրել, իսկ վերակառուցման համար պետական բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել , ևս 20 մլն դրամ էլ Օյունջյան հիմնադրամն է փոխանցել, որպեսզի նվագախումբը դուրս գա այժմյան տնակային տարածքից , որն արդեն պատկանում է հիմնադրամին։ Երկու մասնաշենքի վերանորոգումը շինարարն ու ժողգործիքների նվագախմբի տնօրինությունը լիովին ավարտված չեն համարում նաև մեկ այլ ՝մեծ խնդրի պատճառով։ Շենքը չունի կոմունիկացիոն ցանց, սանհանգույցն առանց կոյուղատար ցանցի։
«Նախագծանախահաշվային փաթեթում դրանք ներառված չեն եղել, մարզպետի կողմից եղել է հանձնարարություն, դիմել ենք տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի լրացուցիչ գումար հատկացնեն տարածքի բարեկարգման և կողքի շենքի վերանորոգման համար, դա կլինի ,հավանաբար, հաջորդ ծրագրով»,-ասել է Մկրտիչ Ասատրյանը։
Առանց կոյուղացման, բակի բարեկարգման, առանց շենքի ընդհանուր երեսապատման շինարարը երկու շաբաթից պատրաստվում է կառույցն հանձնել պատվիրատուին, ժամկետներն են այդպիսին։ Պետական նվագախումբը կտեղափոխվի նոր շենք, թե ոչ, պարզ կդառնա երբ մասնագիտական հանձնաժողովը կատարված շինաշխատանքների ուսումնասիրություն կանցկացնի։ Շահագործման թույլտվությունը, աշխատանքներն ընդունել-չընդունելը կախված է հանձնաժողովի եզրակացությունից։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...