20:10 03.10.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 85-ամյակը ։ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Դերասանի և ռեժիսորի տաղանդը, անխոնջ ստեղծագործական փնտրտուքն ու կիրքը դեպի այն, ինչ դու սիրում ես երկար տարիներ, օգնել են քեզ ներշնչմամբ աշխատել, կյանքի կոչել քո ծրագրերն ու գաղափարները: Նման հարուստ մասնագիտական ուղին արժանի է խոր և անկեղծ ճանաչման»,-իր ուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, մաղթելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստին առողջություն և հաջողություններ:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երեւանում: Ջիգարխանյանի անունը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել՝ իր խաղացած դերերի քանակով: Խաղացել է մոտ երկու հարյուր կինոդերեր։ Նկարահանվել է լավագույն ռուսական և Խորհրդային ռեժիսորների կատակերգական և արկածային , դրամատիկ և երաժշտական ֆիլմերում։ Կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում` Հակոբի դերակատարմամբ, իսկ ճանաչում Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերերից մեկը՝ երիտասարդ ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Դերասանը լայն ժողովրդականություն է վայելել «Կռունկ», «Բարև, ես եմ», «Թեհրան -43», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ողջույն, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերի շնորհիվ: Ջիգարխանյանը աշխատել է ռեժիսորներ Անատոլի Էֆրոսի, Անդրեյ Գոնչարովի, Մարկ Զախարովի հետ: Արմեն Ջիգարխանյանն արժանացել է տասնյակ բարձրագույն պարգևների ։ՀԽՍՀ և ՌԽՍՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ է, ինչպես նաև երկու պետությունների՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական մրցանակակիր։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...