16:04 22.06.2018
Ես կողմ եմ, որ «Պատանի երկրապահ» ակումբները մնան, սակայն կարծում եմ՝ նախարարը սխալ քայլ չի անում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Երկրապահ կամավորական միության վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նշենք, որ կրթության և գիտության նախարարությունը պատրասվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները:
«Նախարարը վերջին ժամանակներս ճիշտ գործողություններ է իրականացրել: Եթե ինքը գնում է այդ քայլին, ուրեմն դրա բացը փակելու, մնացած բոլոր խնդիրները կարգավորելու հարցերն ուսումնասիրել է: Վերջին հաշվով դա կրթության և գիտության նախարարության գործառույթն է»,- ասել է Հայրապետյանը:
SHANTNEWS.am-ը Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարության որոշումը միությունում սխալ չեն համարում, ինչին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահը նշեց.
«Սխալ է, թե սխալ չէ, սա պետք է հարցնենք նրան, ով կայացրել է այդ որոշումը, բայց ես պետք է հարգեմ և ընդունեմ այդ գերատեսչության ղեկավարի որոշումը, պետք է հարգենք, առավել ևս՝ նոր ժամանակներ ենք ապրում, նոր ղեկավարություն, նոր վարչապետ, նոր նախարար՝ բանիմաց, գիտակ, որ ճիշտ քայլեր է անում»:
ԵԿՄ վարչության փոխնախագահը վստահ է, որ նախարարությունը կլրացնի այն բացը, որ կառաջանա «Պատանի երկրապահ» ակումբների փակումից հետո:
Նշենք, որ 2014 թվականից «ՀՀ բյուջեի մասին» ամեն տարի ընդունվող օրենքներով պատանի երկրապահների ուսուցման համար պարբերաբար գումար է հատկացվել: Միության պաշտոնական կայքում նշված է, որ, օրինակ, 2014-ին պետբյուջեից 60 մլն դրամ է հատկացվել ակումբներում պատանիների ուսուցումն իրականացնելու համար:
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...