21:34 07.10.2020
ՀՀ վաստակավոր արտիստ,ճանաչված վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ինստրագրամյան իր էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում շարունակվող պատերազմի մասին ․
«Սիրելի ընկերներ, սովորաբար ես խոսում եմ իմ երաժշտության լեզվով, բայց վերջին ողբերգական դեպքերն ինձ ստիպում են խոսել ոչ որպես երաժիշտ, այլև որպես հայ: Սեպտեմբերի 27-ից իմ երկիրը պարտադրված պատերազմում է հայտնվել, որն Ադրբեջանն է սկսել՝ դաշնակից Թուրքիայի օգնությամբ: Թուրքիան բացահայտ կերպով Ադրբեջանին տրամադրել է ռազմական միջոցներ, սիրիացի վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ: Մինչև այսօր նրանք հրետակոծում են քաղաքներ ու գյուղեր, և թիրախավորում են Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակիչներին: Կարևոր է հասկանալ, որ հայերը դիմակայում են մի պատերազմի, որը հրահրվել է 2 դիկտատորական՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից: Մենք պայքարում և կռվում ենք միջազգային ահաբեկինչերի դեմ, կռվում ենք տարածաշրջանի կայունության և մեր հայրենիքն ու մեր գոյությունը պաշտպանելու համար: Կարծես Թուրքիան մտադիր է շարունակել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Շատ կարևոր է խոսել այս պատերազմի մասին, որքան կարող ենք շատ: Ազերի և թուրքական կառավարությունները լայնորեն տարածում են կեղծ լուրեր և պրոպագանդա՝ աշխարհին շեղելու, այն իրականությունից, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում: Հավասարապես կարևոր և նշանակալի է այն օգնությունը, որը մենք կարող ենք ապահովել արտասահմանից: Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել Արցախի այն ընտանիքներին, որոնք տեղափոխվել են ու կորցրել իրենց տները, երեխաներին, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, զինվորներին, որոնք կարիք ունեն աջակցության, բժշկական խնամքի, սնունդի, հագուստի, և այլն։ Հայաստանը ձեր կարիքն ունի այս կարևոր պահին:
Չկա ավելի ուժեղ մոտիվացիա, քան սեփական ազգի գոյությունը պաշտպանելը և հայրենիքի համար կռվելը: Մենք հաղթելու ենք»,- գրել է վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...