19:04 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերությունների մասին:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայացավ Ձեր աշխատանքային այցը Մոսկվա: Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորվել Ձեր և ՌԴ առաջնորդի միջև:
– Մեր միջև ձևավորվել են անկեղծ, շիտակ հարաբերություններ, և ես կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ամեն ինչ ուղիղ, անկեղծ քննարկում ենք, ու ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ «շիտակությունը» մեզ շատ է օգնում և օգնել է, որ այսքան կարճ ժամանակահատվածում մենք հասել ենք լավ և վստահելի մակարդակի:
– Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ամենաակտիվ խաղացողներից մեկն է: Այս շրջանում՝ այդ կազմակերպությանն անդամակցության ընթացքում, աճել են փոխադարձ առևտրի ծավալները: Դուք ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Առևտրային հարաբերություններում, կարծում եմ, ԵԱՏՄ տարածքում սահմանափակումներ չկան: Դա մի շատ մեծ դաշտ է, որտեղ շատ մեծ ներուժ կա: Հայաստանը կարող է, ինչ խոսք, անվերջ արտահանել, և մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա արագ տեմպերով աճում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, և մենք հուսով ենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների աճին: Մենք նաև հուսով ենք, որ Ռուսաստանից, ԵԱՏՄ անդամ այլ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ծավալները կավելանան:
– Հայաստանը, ամեն դեպքում, ընդհանուր սահմաններ չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Բոլոր ապրանքները գալիս են Վրաստանի տարածքով: Ինչպե՞ս եք պատկերացնում պաշտոնական Երևանի ու Թբիլիսիի համագործակցությունը:
– Մենք Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենք: Վրաստանի մայրաքաղաք իմ վերջին այցը շատ հաջող էր: Մենք, իհարկե, կաշխատենք վրացական նոր կառավարության հետ, ու ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները լավ կզարգանան, քանի որ դրանում հետաքրքրված են բոլորը՝ Վրաստանը, Հայաստանն ու Ռուսաստանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...