Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքի երիտասարդները ևս առաջնագծում պաշտպանում են հայրենիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքի երիտասարդները ևս առաջնագծում պաշտպանում են հայրենիքը

18:36 13.10.2020

Հողի հետ կռիվ տվող մարդը չի կարող չսիրել իր հայրենիքը․ սահմանին որդիներն են, իսկ ինքը թիկունքում՝ հայրենի հողին կառչած՝ ընտանիքի հոգսն է հոգում։ Սևդիին Հասոյանը Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքից է։ Բազմանդամ ընտանիքի հոր երկու որդիներն այժմ առաջնագծում են։ Նրանք  միացել են եզդիական ջոկատին պատերազմի առաջին օրերից։

Արցախի սահմանների պաշտպանության, հայրենի հողի համար պայքարող հայ զինվորների ու կամավորների կողքին են Հայաստանում բնակվող բոլոր եզդիները։ Առաջինը նրանք կազմեցին կամավորական ջոկատներ ու մեկնեցին ռազմաճակատ։ Պատերազմի դաշտ գնալու որդիների որոշմանը ծնողները դեմ չեն եղել։ Ավագ որդին մեկ ամիս է, որ անցել է պայմանագրային զինծառայության, իսկ կրտսեր որդին հետևել է ավագ եղբոր օրինակին ու միացել մյուսներին։

Ազատանում եզդիական մեծ համայնք է բնակվում։ Միայն Հասոյանների ընտանիքի որդիները չեն այսօր ռազմաճակատում։ Գյուղից էլի երիտասարդներ իրենց հայրերի հետ այժմ կռվում են առաջնագծում։ Նրանք ջոկատ կազմել ու կռվել են նաև Ապրիլյան պատերազմի օրերին։

Ռազմաճակատում գտնվող եղբայրների վերադարձին սպասում են նրանց կանայք ու երեխաները։ Հայրենիքը պաշտպանող զինվորի թիկունքն ամուր է։ Համախմբվելու բացառիկ ուժ այս օրերին ցուցաբերում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը, որին արժանապատիվ ու հավասար հայերի կողքին մասնակցում է Հայաստանում բնակվող եզդիական համայնքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP