«Բենզինի և դիզվառելիքի թանկացումն օրինաչափ է». Արտակ Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

«Բենզինի և դիզվառելիքի թանկացումն օրինաչափ է». Արտակ Շաբոյան

10:17 16.01.2018

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հունվարի 16-ին ներկայացրել է ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Խոսելով տարեսկզբին դիզելային վառելիքի,  բենզինի և սեղմված գազի շուկաներում արձանագրված գնաճից՝  Շաբոյանը նշել է,  որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով։

«1լ բենզինը թանկացել է 20 դր-ով, դիզելային վառելիքը՛ 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը՝ 20դր-ով։ Հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1տ հաշվով թանկացել է 15000դր-ով, բացի այդ մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120000 դր-ից դարձել է 135000դր, ինչն անդրադարձել է գնի վրա»,-ասաց Շաբոյանը։ 

Անդրադառնալով դիզվառելիքի շուկային՝  ՏՄՊՊՀ  նախագահը նշեց,  որ այդ շուկայում ակցիզային հարկը նվազել 13000 դրամով, փոխարենը ավելացել է ԱԱՀ-ն։  Նշված  փոփոխությունները 1լ դիզելային վառելիքի վրա կարող էր անդրադառնալ 60 դր-ով։  Բնական սեղմած  գազի դեպքում իրացման ժամանակ  հաշվարկվող ակցիզային հարկը մեծացել է։  

«Հաշվի առնելով,  որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն,  ապա այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում  է 20.000դր», –  նշեց Շաբոյանը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

18:17 30.04.2025

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

18:08 30.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

Սիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...

SHANTNEWS

18:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP