«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

19:10 16.10.2020

«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։

«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա այս և հակառակորդի անմարդկային արարքները դատապարտող այլ պաստառներով բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները փորձում էին իրենց ձայնը հասցնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի փակ պատուհաններից ներս։

Հազարավոր երեխաներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից, ինչու է լռում ՄԱԿ-ը, մշտապես այս հարցն էր բողոքի ակցիայի ներկայացուցիչներին մտահոգում։ Նրանք բերել էին իրենց հետ նաև խոշտանգված հայ զինվորների լուսանկարները։

Քիչ անց ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը լսեց ներկաների դժգոհությունը և քիչ անց հեռացավ՝ խոստանալով, որ այդ ամենը կփոխանցի իրենց գլխամասային գրասենյակ։

Ակցիայի մասնակիցներն էլ շարունակեցին տարբեր վանկարկումներ անել, ինչու չէ նաև երգել Կոմիտասի հայտնի «Կռունկ»-ից մինչև ռազմահայրենասիրական շատ ուրիշ երգեր։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ ամեն բան անփոփոխ է ինչպես 100 տարի առաջ․ աշխարհը կրկին լուռ է, թուրքը՝ անողոք։
Սակայն՝ հաղթելու ենք։

Մանրամասները ՝տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP