89-ամյա թոշակառուն իր 2 տարվա խնայողությունը նվիրաբերեց Արցախի վերականգնմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

89-ամյա թոշակառուն իր 2 տարվա խնայողությունը նվիրաբերեց Արցախի վերականգնմանը

20:00 19.10.2020

Մի կտրոնի պատմություն, որը համացանցում մեծ արձագանք ունեցավ: Այն «Հայաստան համահայկական հիմնադրամին» հազարավոր, միլիոնավոր հայ ու օտարազգի քաղաքացիների նվիրատվություններից ևս մեկի ապացույցն է։ Եվ այս մեկը ուշադրության արժանացել է այն պատճառով, որ խնայողությունների հաշվին կատարված քայլ է։ Շիրակի մարզի Արփենի գյուղում ապրող 89-ամյա Հովսեփ պապն իր 2 տարում  խնայած  գումարը՝ մեկ միլիոն դրամը, նվիրաբերել է «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին: Սա թոշակառու ամուսինների հավաքած ու նեղ օրվա համար պահած խնայողությունն է, որն այսօր հանուն Արցախի ու հանուն հաղթանակի են  ծառայեցնում։

«Կապույտ դրախտ», այսպես են անվանում Արփենիի բնակիչները գյուղի սկզբնամասում գտնվող փոքրիկ տնակն ու այգին, որտեղ ապրում է 89-ամյա Հովսեփ պապը կնոջ՝ տիկին Ասյայի հետ: Իսկ ինչո՞ւ կապույտ դրախտ․ Հովսեփ պապն է բացատրում՝ խաղաղ երկնքի կապույտով է ներկել տնակը, տարածքում էլ ծառ ու թուփ տնկել, դրախտային միջավայր ստեղծել:

Արփենին նրա ծննդավայրն է: Բայց երկար տարիներ կրթություն է ստացել ու աշխատել հայրենի սահմաններից դուրս: Մասնագիտությամբ ռադիոօպերատոր է, այս մասնագիտությունն էլ բանիմաց մասնագետին հասցրել է նավապետի կոչման: Փոխգնդապետ նավապետին լուրջ գործ են վստահվել, բայց հայրենիքի կարոտը ստիպել է վերադառնալ: 27 տարի առաջ Հովսեփ Ենգոյանը վերադարձել է Արփենի, ամուսիններով այգեգործությամբ են զբաղվում:

Երկու տարեցների ապրուստի միջոցն է մեղվապահությունը, այգեգործությունը: Հողից ու մեղվապահությունից ստացած եկամուտը բավարարել է ապրելու, նաև խնայողություններ ունենալու համար: Այդ հավաքած գումարն էլ՝ 1 մլն դրամը, ուղղել են հանուն Արցախի ու հաղթանակի:

Մի կտրոնի պատմությունը հայրենասիրության օրինակներից մեկն է: Հայրենասիրության դրսևորում է նաև տարեց ամուսինների իրենց հայրենի գյուղին ու հողին ամուր կառչած մնալը։ Արփենիի կապույտ դրախտում հիմա բերքահավաք է: Ոչ մի թիզ հող անմշակ չեն թողնում՝ գարնանը էլի նոր ծառեր են տնկելու, մեղվաընտանիքն են ավելացնելու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP