Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը` Գլոբալ կրթության հանդիպման շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը` Գլոբալ կրթության հանդիպման շրջանակում

20:36 22.10.2020

Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:

Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նորվեգիայի վարչապետը, Գանայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Այնուհետև ելույթ են ունեցել շուրջ 60 երկրի ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև կրթության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներ:
Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների պատճառով կրթության իրավունքի իրացման խնդրին: «2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ կրթական հաստատությունները, մշակութային և կրոնական վայրերը: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19 համաճարակի ճգնաժամի վրա, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է անվերապահորեն պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու վերաբերյալ, այլ դիմել իրավիճակի նոր սրման: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Օրեցօր ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` երեխաների: Արցախի Հանրապետությունում մնացած երեխաները զրկված են կրթության հիմնական իրավունքից, քանի որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է դպրոցներն ու մանկապարտեզները. մինչ այժմ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, Արցախում վնասվել է 18 դպրոց և 6 մանկապարտեզ: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած երեխաները դժվարություններ են ունենում՝ ինտեգրվելու իրենց նոր միջավայրին և դպրոցին: Հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի: Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցների հռչակագիրը»՝ այդպիսով խաթարելով զինված բախումների ընթացքում կրթության վրա նպատակային հարձակումների խնդրի լուծմանը միտված Համաշխարհային կոալիցիայի ջանքերը: Ուստի, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհատապես անհապաղ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվող ոճրագործությունները: Միջազգային կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է համարժեք գործեն՝ խտրականություն չդնելով դպրոցականների նկատմամբ՝ ելնելով նրանց բնակության տարածքի կարգավիճակից, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում սահմաններով: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրացնել յոււրաքանչյուրի կրթության իրավունքը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:
Հանդիպման ընթացքում ընդունվել է հռչակագիր, որը ներառում է կրթության ոլորտում հիմնական ուղերձները՝ ինչպես դիմակայել COVID-19 համավարակի հետևանքով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանդիպման տեսագրությանը անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով կարող եք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքում(ՀՀ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանի ելույթի սկիզբը -1:44 րոպեից):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP