Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է վերջակետ դնել Կուրիլյան կղզիների հետ կապված հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է վերջակետ դնել Կուրիլյան կղզիների հետ կապված հարցում

12:52 26.10.2020

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է հաջողությամբ ավարտել բանակցությունները Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների հարավային մասի ճակատագրի շուրջ: Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 26-ին խորհրդարանում իր առաջին ծրագրային ելույթի շրջանակներում, որը հեռարձակել է ազգային հանրային հեռուստատեսությունը:

Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ ձգտելու է Մոսկվայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման։

«Հարկավոր է վերջակետ դնել հյուսիսային տարածքների (խոսքը Կուրիլների հարավային հատվածի մասին է) բանակցություններին՝ այն չթողնելով հաջորդ սերունդներին», – Սուգայի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը: «Բարձրագույն ղեկավարների մակարդակով անկեղծ երկխոսության օգնությամբ ես կձգտեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների համապարփակ զարգացման, ներառյալ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ

13:45 21.06.2025

Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...

BACK_TO_TOP