19:31 16.01.2018
Ադրբեջանի նավթային և գազային ռեսուրսների մասին նոր հրապարակումներ են ի հայտ գալիս ոչ միայն միջազգային, այլև հենց ադրբեջանական մեդիադաշտում՝ բացահայտելով կարևոր մի իրողություն. այդ երկրում նավթարդյունաբերությունը մեծ արագությամբ անկում է ապրում:
Ադրբեջանցի տնտեսագետների հաշվարկներով նավթագազային պաշարներն առնվազն 30 տարի կբավականացնեն: Սակայն որոշ վերլուծություններում, երբ համեմատվում են եղած պաշարները և դրանց արդյունահանման տեմպերը, ի հայտ են գալիս հակասություններ: Ադրբեջանցի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին օրերս հայտարարել էր, որ այսօր Ադրբեջանում արդյունահանվում է օրական առավելագույնը 600 հազար բարել նավթ այն դեպքում, երբ 2011-ին ծավալները գերազանցում էին 1.5 մլն-ը:
«Մենք այլևս 1 մլն բարելի սահմանաչափին չենք մոտենալու, քանի որ չունենք այդ քանակությամբ նավթ»,- ասել է ադրբեջանցի տնտեսագետը՝ նշելով, որ 30-35 տարի անց Ադրբեջանը գրեթե սպառած կլինի նավթագազային պաշարները:
30-35 տարի՞, թե ավելի քիչ
Ըստ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների՝ այդ երկրում հաշվարկված է 1.5 մլրդ տոննա նավթի և 2 տրլն 550 մլրդ խմ գազի պաշար: Եթե հաշվի առնենք, որ սեփական ռեսուրսների մասին պաշտոնական տվյալները, որպես կանոն, ուռճացված են լինում, նաև եթե դիտենք միջազգային փորձագետների հաշվարկները՝ կատարված նորվեգական «StatOil»-ի և բրիտանական «BP»-ի պատվերով, կունենանք հետևյալ պատկերը. 2 մլրդ տոննա նավթ և 3 տրլն 450 մլրդ խմ գազ: Սա այն թիվն է, որն առավել մոտ է Ադրբեջանի իրական պաշարներին՝ ընդ որում, այստեղ հաշվարկված են նաև Ազերի-Չիրագ-Գյունեշ վիճելի հանքերի պաշարները:
Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերը դեռևս 1990-ից հակամարտության առարկա են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև: Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանական նավերն առաջինը տիրացան Կասպից ծովի խոշորագույններից համարվող այդ հանքերին, թեև իրավականորեն դրանք պատկանում են Թուրքմենստանին: Փոխադարձ սպառնալիքները 90-ականների վերջերին քիչ էր մնում վերածվեին ռազմական դիմակայության, սակայն ՌԴ-ի ակտիվ ջանքերով բախում տեղի չունեցավ: Երբ 2000-ականների կեսին Ադրբեջանի իշխանությունը «դարի պայմանագիր» կնքեց բրիտանական վերազգային կորպորացիայի հետ, հնարավոր եղավ թուրքմեններին համոզել (ստիպել)՝ դադարեցնել Ադրբեջանի նկատմամբ պահանջները, սակայն BP-ն ևս չշտապեց զբաղվել Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերի շահագործմամբ:
Այժմ այդ նավթահանքերի ընդամենը 5-6%-ն է օգտագործվում, իսկ նորվեգական Statoil-ի՝ Ադրբեջանից վերջնական հեռանալուց հետո միջազգային հետաքրքրությունը այդ նավթահանքերի նկատմամբ էականորեն նվազել է: BP-ն ևս զգալիորեն հրաժարվել է իր ակտիվներից՝ պատճառաբանելով, որ 2012-ից հետո ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները չեն բավարարում իրեն, և մնում է Ադրբեջանում զուտ այն պատճառով, որ չկորցնի տարածաշրջանի նկատմամբ տնտեսական հսկողությունը:
Հաշվի առնելով, որ Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերն ամբողջությամբ չեն շահագործվում, իսկ Թուրքմենստանը մտադիր չէ հաշտվել դրանք կորցնելու մտքի հետ, BP-ն էլ չի պատրաստվում ներդրումներ անել այդ նավթահանքերի վրա, ապա ադրբեջանական նավթագազային ռեսուրսները ավելի պակաս են, քան նշվեց վերևում, հետևաբար՝ դրանք արտահանման համար կբավարարեն ոչ թե 30-35 տարի, այլ առավելագույնը 10 տարի:
Ադրբեջանցի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլիի խոսքով, 2020 թվականից հետո Ադրբեջանի եկամտի հիմնական աղբյուրը կլինի գազը՝ տարեկան 16-17 մլրդ խմ արտահանման ծավալներով:
Ինչ վերաբերում է նավթին, ապա դրա արդյունահանումը կատարվում է միայն «Շահ-դենիզ-2» նավթահանքից, որի պաշարները սպառվում են օր օրի: Մինչև 2025 թվականը նավթի արդյունահանումից Ադրբեջանը կստանա առավելագույնը 45 մլրդ դոլարի եկամուտ, ինչը նավթարդյունահանող երկրի համար մեծ գումար չէ 7 տարվա կտրվածքով: Դա էլ այն դեպքում, եթե նավթի գները չընկնեն, ինչպես տեղի ունեցավ 2012-2016 թվականներին: Կա վտանգ, որ նավթի գինը առաջիկա տարիներին կհասնի նվազագույնին և չի բարձրանա 50-55 դոլարից (մեկ բարելի դիմաց):
Եթե Ադրբեջանի ներկա նավթագազային ռեսուրսները հայտարարված առավելագույն ծավալներով համեմատենք միջազգային հարթակներում եղած այլ տվյալների հետ, ապա կստացվի հետևյալ պատկերը:
Ըստ միջազգային Global Firepower հետազոտական կազմակերպության տվյալների՝ աշխարհի խոշորագույն նավթային ռեսուրսներ ունեցող երկրներն են.
Վենեսուելա՝ 300 մլրդ բարել
Սաուդյան Արաբիա՝ 269 մլրդ բարել
Կանադա՝ 171 մլրդ բարել
Իրան՝ 157.8 մլրդ բարել
Իրաք՝ 143 մլրդ բարել
Ռուսաստան՝ 80 մլրդ բարել
ԱՄՆ՝ 36.5 մլրդ բարել
Ղազախստան՝ 30 մլրդ բարել
Չինաստան՝ 25 մլրդ բարել
Ադրբեջանը մոտ 7 մլրդ բարելնավթային պաշարներով 20-րդ տեղում է, ինչը Սաուդյան Արաբիայի, Իրանի կամ Ռուսաստանի նման նավթային գերտերությունների համեմատությամբ փոքր ցուցանիշ է:
Այս ցուցանիշները հաշվի առնելով՝ ադրբեջանցի տնտեսագետները ահազանգում են, որ տարեցտարի գրեթե երկրաչափական պրոգրեսիայով նվազող նավթային պաշարները առաջիկա տարիներին ամբողջությամբ կսպառվեն՝ Ադրբեջանը դարձնելով անմրցունակ երկիր: Դա կարող է տնտեսական խոր ճգնաժամի հանգեցնել, քանի որ բացի նավթային արդյունաբերությունից, Ադրբեջանում զարգացած չէ տնտեսության որևէ այլ ճյուղ: Այդ պարագայում կոռուպցիայի մեջ թաթախված Ադրբեջանը, միջազգային հանրության կողմից ճանաչված լինելով որպես ոչ ազատ և ագրեսիվ պետություն, նավթային պաշարներից ու նավթադոլարներից զրկվելով՝ կարող է կանգնել քաղաքացիական պատերազմների և նույնիսկ պետականությունը վտանգելու փաստի առաջ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...