Հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակները ողողել են SpaceX-ը՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+11.09 oC

Հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակները ողողել են SpaceX-ը՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

13:16 28.10.2020

Էլեկտրոնային հարյուրավոր նամակներ են ուղարկվել SpaceX ընկերությանը՝ խնդրելով գործ չունենալ Թուրքիայի հետ և չաջակցել արբանյակ ուղարկելով:

Ընկերությունում «Արցախ սթրոնգ» շարժումը ներկայացնող այդ նամակներում տեղեկացվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի մասին: Դրանում նաև կոչ է եղել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այդ նամակներում նաև նշված է, որ շատ ընկերություններ դադարեցրել են իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ:

SpaceX ընկերության աշխատակիցներին զարմացրել է այդքան շատ էլեկտրոնային նամակների ուղարկումն ու արդյունավետությունը: Նամակներից մեկի հեղինակի հետ կապ է հաստատվել, որտեղից պատասխանել են, որ այդ հարյուրավոր նամակները ուղարկվել են տարբեր անհատների կողմից, սակայն նրանք նույն դիրքորոշումն ունեն:

SpaceX-ը հայտնի է նրանով, որ պատրաստվում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում տիեզերք ուղարկել «Թուրքսաթ-5 A» արբանյակը: Գեոստատիկ արբանյակը կառուցվել է «Էյրբաս» ընկերության կողմից և նախատեսված է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելյան տարածաշրջանի ծածկույթի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է գերեվարված յուրաքանչյուր կին զինվորին փոխանակել 50 գերու հետ

08:59 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է գերեվարված յուրաքանչյուր կին զինվորին փոխանակել 50 գերու հետ

Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը պատրաստ է Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) գերի ընկած յուրաքանչյուր կին զինվորի փոխանակել 50 գերու հետ, ասվում է շարժման տարածած հաղորդագրությունում։ «ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակում ողջ մնացած իսրայելցի կին զինվորներին, Իսրայելն ազատում է ՀԱՄԱՍ-ի տրամադրած ցուցակներում ընդգրկված 50 գերու իր բանտերից յուրաքանչյուր ազատված իսրայելցի կին զինվորի համար»,- ասվում […] ...

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

00:00 07.05.2024

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրեական պետության կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների կյանքը։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների՝ երկուշաբթի […] ...

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

23:50 06.05.2024

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ը  չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասել է նա։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն բոյկոտելու է երդմնակալությունը։ Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված […] ...

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

23:03 06.05.2024

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

Չինաստանը աջակցում է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ խաղաղ կոնֆերանսի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում ֆրանս-չինական գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վերսկսել երկխոսությունը, աստիճանաբար ամրապնդել փոխադարձ վստահությունը և աջակցել համապատասխան ժամանակ և երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ, միջազգային խաղաղության կոնֆերանսի […] ...

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […] ...

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

21:58 06.05.2024

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի […] ...

BACK_TO_TOP