Եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո Մակրոնը ժամանել է Նիցցա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո Մակրոնը ժամանել է Նիցցա

18:47 29.10.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Նիցցա, որտեղ այսօր եկեղեցու մոտ զինված հանցագործը գլխատել է երկու մարդու։ Նախագահի ժամանման մասին հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին։

«Շնորհակալ ենք երկրի ղեկավար Էմանուել Մակրոնին, Նիցցայի սիրտը խոցած իսլամիստական նոր հարձակումից հետո, անմիջապես մեր քաղաք այցելելու համար»,- գրել է Նիցցայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Հիշեցնենք, հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Աստվածամոր տաճարի մոտ։ Հանցագործը բերման է ենթարկվել։ Իրավապահների գործողությունների հետևանքով նա վիրավորվել է։ Հաղորդվում է, որ հանցագործը գլխատել է երկու մարդու՝ 70 տարեկան կնոջ և եկեղեցու 50-ամյա սպասավորին։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Ֆրանսիայում հարձակման երկրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում երիտասարդը գլխատել էր ուսուցչին այն բանի համար, որ նա Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն էր ցուցադրել։ Դրանից հետո Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արմատական իսլամիստների դեմ պայքարը կխստացվի։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP