13:04 25.06.2018
Հայաստանում և Սփյուռքում ապրող մի խումբ քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են ուղղել, նրանք պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը:
«Ամենայն հարգանքով պահանջում ենք, որ Դուք հեռացնեք պրն Թորոսյանին իր զբաղեցրած առողջապահության նախարարի պաշտոնից ու նրա փոխարեն նշանակեք ազնիվ, կարեկցող ու գիտակ առողջապահության մասնագետի, ով կհարգի և ուշադիր կլինի Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի մտահոգությունների նկատմամբ: Հայաստանի առողջապահության նախարարը պետք է արտացոլի «Նոր Հայաստան» հասկացությունը և պետք է պատրաստ լինի ճանաչել, հասկանալ ու ներգրավել տարբեր ոլորտների, ներառյալ գիտության, բժշկության, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի վերաբերյալ նոր և հայտնվող տեղեկությունների լայն ծավալ»,-գրված է նամակում:
Վարչապետին ուղղված նամակում, որտեղ քաղաքացիները պահանջում են նախարարի հրաժարականը առանձնացվել են հետևյալ դրդապատճառները:
1. Պրն․ Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, դատելու կարողություն ու հասունություն, քան սպասում ու պահանջում է Հայաստանի հանրությունը Ձեր վարչակազմից։ Ինչպես գիտեք, ՖԲ իր էջի մեկնաբանությունում նա Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»՝ մոտավոր թարգմանությամբ «ապուշ երկիր»։ Պրն Թորոսյանի այդ մեկնաբանությունը վիրուսի պես տարածվել է ու դարձել տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների առարկա։ Հարկ է նկատել, որ պրն․ Թորոսյանը այդպես էլ բավարար բացատրություն չի տվել իր մեկնաբանությանը, որն արված է իր ընկերոջ կամ գործընկերոջ ՖԲ էջում, նախքան իմանալը, որ կնշանակվի առողջապահության նախարար և իր մեկնաբանությունները բուռն բողոքի առարկա կդառնան: Պրն Թորոսյանը նաև անազնվության մեջ է մեղադրում նրանց, ովքեր տարածում են իր այդ մեկնաբանությունը՝ իբր թե հանում են համատեքստից։ Սակայն պարզ է, որ պրն Թորոսյանը Հայաստանին վերաբերող իր «չմո երկիր» արտահայտությամբ ցուցաբերում է հարգանքի պակաս և արհամարհանք կամ հեգնանք Հայաստանի նկատմամբ: Նման անընդունելի ու անհարգալից ձևով Հայաստանը բնութագրող անձը չի կարող լավագույնս ծառայել Հայաստանի և նրա քաղաքացիների շահերին, ու նրա պաշտոնավարության շարունակվելը վտանգում է Ձեր վարչակազմի արժանահավատությունն ու խամրեցնում Ձեր իմիջը որպես վարչապետ:
2. Պրն Թորոսյանի խուսափելը էական մտահոգություններից, որ կապված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ-ների) և Մոնսանտոյի (Monsanto) ԳՄՕ-ի սերմերի ու գլիպոսատ պարունակող «Roundup» հերբիցիդի ներմուծման հետ, Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի լայնածավալ քննարկման ու մտահոգության առարկա է: Մոնսանտոն, դրա ԳՄՕ-սերմերն ու «Roundup» հերբիցիդը գլոբալ մակարդակի մտահոգության ու տարաձայնության առարկա են: Կա գիտական տվյալների մեծ և աճող շրջանակ, որոնք կապում են ԳՄՕ-ներն ու գլիպոսատը առողջական վտանգների հետ՝ աղիքային ֆլորայի խաթարումից մինչև քաղցկեղածնություն: Այս մտահոգությունների հիման վրա շատ զարգացած երկրներ արգելել են ԳՄՕ-ները և ամերիկյան հասարակությունը պահանջում է պիտակներ, որոնցով կտարբերվի ԳՄՕ պարունակող սննդամթերքը օրգանական սննդամթերքից։ Չնայած այս անհերքելի փաստերի պրն․ Թորոսյանը վճռականորեն կողմ է ԳՄՕ-ին, ինչը հայտարարել է հրապարակայնորեն ու սոցցանցերում էլ արձանագրել է իր համաձայնությունը այն գաղափարին, որ միայն ԳՄՕ-ի շնորհիվ է, որ մարդկությունը դեռ սովամահ չի եղել ու հայտարարել է, որ փնտրում է ԳՄՕ-մթերք սպառման համար։
Ի լրացումն ամուր աջակցությանը ԳՄՕ-ներին պրն Թորոսյանը բացահայտորեն հեգնում է նրանց, ով մտահոգված է դրանց տարածումով։ Պրն Թորոսյանը կարող է որպես անձնավորություն ու նույնիսկ որպես մասնագետ օժանդակել ԳՄՕ-ներին, սակայն որպես պետական ծառայող և ՀՀ առողջապահության նախարար ԳՄՕ-ներին օժանդակելու նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի բնակչության երկարաժամկետ առողջությանն ու բարեկեցությանը։ Անհավատալի միաձայնություն կա այն կապակցությամբ, որ Մոնսանտոյի մուտքը Հայաստան նախորդ կառավարության կոռուպցիոն պրակտիկայի արդյունք է։ Սակայն հանրությունը ավելի լավին է սպասում ու պահանջում Ձեր վարչակազմից, որ իրագործի իր առաքելությունը Հայաստանը այնպիսի գիշատիչ կորպորացիաներից պաշտպանելու, ինչպիսին է Մոնսանտոն։ Ձեր վարչակազմը պարզապես չի կարողանա իրագործել այդ առաքելությունը Հայաստանի առողջապահության նախարարությունը գլխավորող պրն Թորոսյանի գաղափարներն ունեցող մեկի հետ։
3․ Տագնապալի է մասնավորապես այն, որ պրն Թորոսյանը մերժում է էական մտահոգությունները պատվաստուկների աճող քանակների մասին, որ տրվում են երեխաներին Հայաստանում ու ողջ աշխարհում, ինչպես նաև կապված գարդասիլ (Gardasil) պատվաստուկի հետ՝ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ։ Մի տեսահոլովակում պրն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է գրավեն «հակա-պատվաստումային» (anti-vaxx) տրամադրությունները։ Պատվաստումների սպառման ավելացման իր մղումով, Հայաստանի հանրությանը համոզելու մտայնությամբ այն բանում, որ ինչպես աղջիկները այնպես էլ տղաները պեպք է պատվաստվեն գարդասիլի մի քանի չափաբաժնով (այն պարագայում, երբ զարգացած երկրների մեծամասնությունում ընդհանրապես խորհուրդ չի տրվում տղաներին պատվաստել գարդասիլով) պրն Թորոսյանը աղավաղում է ինչպես պատվաստման գիտությունը, այնպես էլ տարբեր երկրների օրենքները պատվաստումների մասին։ Օրինակ, պրն Թորոսյանը տարբեր հեռուստատեսային հարցազրույցներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ պահանջում են, որ դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու համար երեխաները պատվաստվեն ու իր աջակցությունն է հայտնել այդպիսի քաղաքականությանը Հայաստանում։ Այնինչ պրն Թորոսյանի տված տեղեկությունների միայն մի մասն է ճիշտ և ունի ճչացող բացթողումներ։ Օրինակ, ԱՄՆ-ի նահանգների ճնշող մեծամասնությունում (47-ում 50-ից) դպրոց ու մանկապարտեզ հաճախելու հետ կապված կան պատվաստման կրոնական, կամ փիլիսոփայական հիմքով բացառություններ։ Ավելին, այն երեք նահանգներում (Արևմտյան Վիրջինիա, Միսսիսիպի, Կալիֆորնիա), ուր չկան վերը նշված բացառությունները, դրանց զգալի հասարակական պահանջ կա ու վերջին տարիներին Արևմտյան Վիրջինիայում ու Միսսիսիպիում քննարկվում են օրենքներ դրանք ներմուծելու նպատակով։ Այն որ պրն Թորոսյանը պատվաստումների քաղաքականության քննարկման մեջ չի կարողանում նշել պատվաստումներից կրոնական ու փիլիսոփայական հիմքով բացառությունների գոյությունը ԱՄՆ-ում, նրա անկեղծությունից չի բխում ու վկայում է այն, որ նա պատրաստ է բացահայտել իրականության միայն այն մասը, որը համապատասխանում է իր օրակարգին։ Հատկապես տագնապալի են պրն Թորոսյանի մեկնաբանությունները գարդասիլ պատվաստուկի կապակցությամբ։ Քաջ հայտնի է, որ ՄՊՎ-ի ավելի քան 100 շճատիպ կա, այնինչ գարդասիլը «պաշտպանում» է դրանցից միայն 4-ից։ Գարդասիլ9-ը, որը անհասանելի է Հայաստանում, «պաշտպանում» է միայն 9 շճատիպերից, այնինչ պարունակում է ալյումինի ադյուվանտի կրկնակի մասնաբաժին։ Ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Դանիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում ու Ճապոնիայում, նշանակալի անհամաձայնություն կա կապված գարդասիլի անվտանգության հետ։ Ողջ աշխարհում իրենց վճռին են սպասում բազմաթիվ դատական հայցադիմումներ փոխհատուցելու համար այն աղջիկներին, որոնց ընտանիքները պնդում են, որ իրենց դուստրերը լուրջ վնասվել են կամ սպանվել/մահացել են գարդասիլով պատվաստումից հետո։ Ինչպես հայտնի է պրն Թորոսյանին, Ճապոնիան հրաժարվել է այդ պատվաստուկի հանձնարարականից՝ գարդասիլի անվտանգության կապակցությամբ մտահոգություններից դրդված։ Չնայած դրան պրն Թորոսյանը պնդում է թե իբր Ճապոնիայի հրաժարվելը եղել է հանրության «հիստերիայի» պատճառով։ Պրն Թորոսյանի այն «միտքը» թե «հիստերիա» է այն, որ աղջիկների առողջությունը վնասվել է, կամ էլ նրանք վախճանվել են գարդասիլով պատվաստման արդյունքում, անընդունելի է Հայաստանի առողջապահության նախարարի շուրթերին։ Դա ցույց է տալիս, որ այդ անձը նույն քամհարանքով կվերաբերվի հնարավոր դեպքերին, երբ ջահել, անմեղ հայ աղջիկների առողջությունը վնասվի, կամ էլ նրանք վախճանվեն գարդասիլով պատվաստման արդյունքում։
4. Խելամիտ կարծիքները կարող են տարբեր լինել տարբեր հարցերի կապակցությամբ՝ ներառյալ ՄՊՎ պատվաստուկների հետ կապված գիտական խնդիրները։ Գիտությունը բնական երևույթների համակարգված հետազոտություն է՝ դիտարկման ու գիտափորձերի միջոցով։ Գիտական առաջխաղացում ունենալու համար անհրաժեշտ են քննախույզ մոտեցում ու գիտական բանավեճեր, ու Հայաստանը պետք է ունենա առողջապահության նախարար, որը կողջունի ու կսատարի գիտական բանավեճերն ու շարունակական գիտական հետազոտությունը։ Պրն Թորոսյանն այդ առողջապահության նախարարը չէ։ Նա ցույց է տվել, որ իրեն հետաքրքիր չեն բանավեվեճերն ու իր տեսակետից տարբերվող փաստերը։ Նա մի քանի անգամ արհամարանք ու անհանդուրժողականություն է արտահայտել բժիշկների և հանրության այլ ներկայացուցիչների այն կարծիքների նկատմամբ, որոնք տարբերվում են ԳՄՕ և պատվաստուկների վերաբերյալ իր տեսակետից։ Հակառակ կարծիքները լսելու և դրանց պատասխանելու փոխարեն պրն Թորոսյանը խուսափում է քննարկումներից ոչ մասնագետ անվանարկելով բոլորին, ով իր հետ համաձայն չէ։ Դա արտահայտվում է այն բնութագրում, որ նա տվել է ծնողներին, որոնք անհանգստացած են գարդասիլի կամ այլ պատվաստուկների կապակցությամբ՝ անվանել է «անտի-վաքսեր», իսկ ծխելը դադարեցնելու կողմնակիցներին անվանել է «հիպոխոնդրիկներ»։ դրանից բացի՝ պրն Թորոսյանն այնքան հեռու է գնացել, որ իրեն թույլ է տվել մեկնաբամել ANCA-ի հոդվածը, որում Սերժ Թանկյանն իր մտահոգությունն է հայտնում Մոնսանտոյի հնարավոր մեկնարկի մասին Հայաստանում, ասելով, որ Սերժ Թանկյանը «էշ էշ դուրս է տվել»։ Այսպիսով պրն Թորոսյանը ծաղրել է Սերժ Թանկյանին, ձեր մեծագույն աջակիցներից մեկին, որը անհանգստացած էր Մոնսանտոյի հնարավոր աղետալի ներկայությամբ Հայաստանում՝ մի ընկերության, որը պատրաստ է ոչնչացնել Հայաստանի ամենից կարևոր արտահանվող ապրանքներից մեկը՝ ԳՄՕ-ով չաղտոտված գյուղատնտեսական ապրանքներն ու դրանով լուրջ վտանգի առաջ դնել Հայաստանի արտահանման զգալի մասն ու դրանից ստացվող հուսույթը։ Կարևոր է նաև նշել, որ զբոսաշրջիկների մեծ բազմազանության համար Հայաստանի գրավչությունը հենց իր բնական մթերքն է, հատկապես մրգերի, հատապտուղների և այլ արտադրատեսակների յուրահատուկ և բուն տեղական տեսակների բազմազանությունը: Թանկյանի դիտարկումներից մեկը բևեռված էր այս բացառիկ համեղ հայկական մթերքը մոնոպոլիստ Մոնսանտոյի ձեռքը հանձնելուն, որի ողջ պատմությունը լի է բնիկ տեսակների կորստով: Զբոսաշրջությունը նաև Հայաստանի համար կարևոր եկամտի աղբյուր է, ինչպես նաև ամբողջ աշխարհում մեր հայրենիքի նկատմամբ համակրանքի ու բարյացակամության հավանաբար ամենաազդեցիկ փոխանցողը։ Այսպիսով խոսքը ոչ միայն պրն Թորոսյանի աչք ծակող վատ վերաբերմունքի ու Սերժ Թանկյանին չհարգելու մասին է, այլև այն վտանգի մասին, որ իրենից ներկայացնում են պրն Թորոսյանն ու իր առողջապահության նախարարությունը առողջությանն ու սոցիալ-տնտեսական բարեկեցությանը Հայաստանում։ Ավելին, պրն Թորոսյանի մասնագիտական ցածր մակարդակը, նրա ծայրահեղ նախապաշարմունքները, ցածրորակ պահվածքն իր կարծրացած դիրքորոշումների պաշտպանության և հեղձուցիչ բանավեճերի ու վիճաբանությունների ընթացքում, ինչպես նաև Մերք (գարդասիլ արտադրող ընկերություն՝ Merck) և Մոնսանտո ընկերությունները պաշտպանելու նրա ակներև ձգտումը Հայաստանի հասարակության առողջության ու բարեկեցության հաշվին հանգեցրել են առողջապահության նախարարի ծառայողական պարտականությունները կատարելու նրա ունակությունների հանդեպ հասարակության անվստահության։ Այս ամենից զատ, պրն Թորոսյանը կրկնում է դեղագործական և կենսաքիմիական արդյունաբերության հսկաների քարոզչական ուղերձները ու ծայրահեղ կողմնակալ է այդ ոլորտների ու դրանց կորպորատիվ քարոզչության օգտին, բացասական տրամադրություն է ստեղծում Ձեր կառավարության ազնվության վերաբերյալ:
5. Մինչ նա արտաքնապես կողմնակից է բժշկական էթիկային (բուժօգնության կապակցությամբ որոշումներ ընդունելու համար տեղեկացված համաձայնության իրավունքն ու բուժումից հրաժարվելու իրավունքը)՝ նկատենք, որ պրն Թորոսյանի կրկնվող պնդումները դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու իրավունքը պատվաստվածությամբ պայմանավորելու մասին ցույց են տալիս, որ նա պատրաստ է զրկել երեխաներին այդ իրավունքից, եթե ծնողները համաձայն չեն պատվաստման այն տեսակներին, որոնք պրն Թորոսյանը կհամարի անհրաժեշտ կամ տեղին։ Սա պարզ և հասարակ հարկադրանք է։ Հայաստանը եզակի է շրջակա երկրների մեջ իր բարձր կրթական մակարդակով։ Երախաների կրթությունը պատանդ պահելը ծնողներին պարտադրելով պատվաստել երեխաներին խարխլում է ծնողական իրավունքները, բժշկական որոշումներ ընդունելու իրավունքն ու տեղեկացված համաձայնության իրավունքը, ինչպես նաև, ճիշտն ասած, դեղագործական շահ է ներմուծում Հայաստանի հանրակրթական համակարգում։ Հայաստանն արժանի է ավելի լավին քան առողջապահության մի նախարարի, որը պատրաստ է ոտնահարել քաղաքացիների իրավունքներն ի օգուտ իր «գաղափարների» և արտաքին կորպորատիվ հետաքրքրությունների։ Պրն Թորոսյանը իրենից վանել է հայերի զգալի մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ու նրան չի կարելի վստահել Հայաստանի և ապագա սերունդների առողջությունն ու բարեկեցությունը։
6. Հարկ է նշել, որ հանգստի ու հայրենադարձության հնարավորություն դիտարկող սփյուռքահայերին արված կոչը գրավիչ դարձնող էական հանգամանքներից են բնական, ԳՄՕ-ներ չպարունակող սնունդն ու առողջության ազատությունն է Հայաստանում։ Այն, որ պրն Թորոսյանը թութակի պես կրկնում է դեղագործական ու կենսաքիմիական արդյունաբերության կարգախոսները և ուղերձները կարող է նորություն լինել Հայաստանի բնակիչների համար, այնինչ քաջ ծանոթ է սփյուռքահայերին, որոնք նվազագույնն ասած մտահոգիչ են համարում նրա նվիրվածությունն այդ արդյունաբերություններին։ Կարճ ասած, պրն Թորոսյանի քաղաքականությունը անհրապույր կդարձնի Հայաստանը տեղեկացված հայերի համար, որոնք ցանկանում են այցելել ու հնարավոր է հայրենադարձվել։
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...