09:24 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, ձայներով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Ապա խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ 85 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ։
Այսօրվա նիստում Ազգային ժողովն ընդունեց նաև քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը․ այս փոփոխություններն առաջարկել էին Կարեն Ավագյանն ու Հրայր Թովմասյանը։ Նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայներով։
Խորհրդարանի հավանությանն արժանացավ նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ 87 պատգամավոր կողմ էր, 7-ը՝ դեմ։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը նույնպես ընդունվեց 87 կողմ, 7 դեմ ձայներով։
Խորհրդարանն ընդունեց նաև «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ 87 կողմ, 7 դեմ ձայներով։
Խորհրդարանը միաձայն ընդունեց նաև «Ելք» դաշինքի պատգամավորների ներկայացրած օրինագիծը։ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվեց 94 կողմ ձայնով։
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ևս մեկ օրինագիծ առաջարկել էին խորհրդարանի հանրապետական պատգամավորները։ Այն նույնպես ընդունվեց 94 կողմ ձայներով։
Ընդունվեց նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որը սահմանադրական օրենք է, և դրա ընդունման համար անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների 3/5-ի կողմ արտահայտվելը։ Օրինագիծն ընդունվեց 87 կողմ, 7 դեմ ձայներով։
Ապա սկսվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը։ Քննարկումը՝ ստորև․
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...