Պեսկովը նշել է Ռուսաստանում օտարերկրացիների անվտանգության ապահովման կարևորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Պեսկովը նշել է Ռուսաստանում օտարերկրացիների անվտանգության ապահովման կարևորությունը

16:25 02.11.2020

Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների անվտանգության ապահովումը Ռուսաստանի համար կարևոր խնդիր է, ցանկացած գործողություն, որը սպառնալիք է ներկայացնում օտարերկրացիների համար, անընդունելի է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Չեչնիայում Սալահ Հաջի Մեժիևն ասել էր, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի գործողությունները «հարձակում են իսլամի վրա»: Նա նշել է, որ մոտ երկու միլիարդ մահմեդականներ դարձել են Մակրոնի երդվյալ թշնամիները: Դրանից առաջ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել «չհրաժարվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից», որոնց ցուցադրման պատճառով պատմության դասի ժամանակ սպանվել էր ֆրանսիացի ուսուցիչ: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը բացասական արձագանք էր առաջացրել իսլամական աշխարհում: Ավելի ուշ Չեչնիայի մուֆթին բացատրել է, որ ինքը թշնամիներ է անվանել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կողմնակիցներին և երբեք ոչ մի կերպ չի սպառնացել ֆրանսիացիներին:

«Ինչ վերաբերում է երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությանը, մեր երկրի տարածքում օտարերկրյա քաղաքացիների անվտանգությանը, ապա մենք համարում ենք, որ այդ անվտանգության ապահովումը շատ կարևոր խնդիր է, անհրաժեշտ ենք համարում, որ բոլորը գործեն բացառապես Ռուսաստանի Դաշնության օրենքի շրջանակներում և այդպիսով խուսափեն որևէ գործողությունից, որը կարող է վտանգ ներկայացնել մեր երկրում գտնվող օտարերկրացու համար։ Մենք դա անընդունելի ենք համարում, ինչպես մեր քաղաքացիների նկատմամբ սպառնալիքները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք օտարերկրացիները, մասնավորապես ֆրանսիացիները, Ռուսաստանում պետք է վախենան հետապնդումներից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

BACK_TO_TOP