Գյումրիում ապաստանած ու 3 պատերազմ տեսած արցախցի տարեց բնակիչներին այս օրերին միավորում է մեկ բան՝ սերն առ Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում ապաստանած ու 3 պատերազմ տեսած արցախցի տարեց բնակիչներին այս օրերին միավորում է մեկ բան՝ սերն առ Արցախ

23:42 03.11.2020

Պատերազմի ու դիրքերում կռվող հերոսների մասին պատմող ամեն ինչ այս օրերին մարդկանց ուշադրության կենտրոնում է, ամբողջ օրը գրեթե հեռուստացույցը չի անջատվում։ Արցախի տարբեր շրջաններից Գյումրիում ապաստանած տարեցների ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, որտեղ կռվում են իրենց ամուսիններն ու որդիները։

Այնտեղ են թողել նաև շատ հարազատների, որոնք ապաստարաններում են օրերն անցկացնում։ Արցախի գոյամարտի անցած տարիներն ապրած տարեցները SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ  դժվարությամբ են համաձայնել դուրս գալ իրենց բնակավայրերից, ամեն մեկը մի շրջանից ու գյուղից է եկել, անծանոթ էին իրար, հիմա դարձել են մեծ ու համերաշխ ընտանիք։

Ղարաբաղցի տատ ու պապերի հողի բերքն ու բարիքը, տունն ու տեղը արևշատ Արցախում է, ժամանակավոր են դռները փակել ու եկել, բայց տեր կագնողներ այնտեղ կան․ որդիներն ու ամուսինները հայրենի տան պահապան են մնացել։

Այս մարդիկ 3 պատերազմ են տեսել, նրանցից ոմանք նաև մասնակցել են  բնակավայրերի ինքնապաշտպանությանը։ Այսօր էլ հերոս տղաները  հայրենիքի համար ամենաթանկն են վճարում։

Տիկին Լյուբայի նման հազարավոր ընտանիքներ հիմա անտուն են։ Հրիռակոծության հետևանքով Հադրութում նրա տունն ամբողջությամբ ավերված է։ Տարբեր շրջաններից այստեղ ապաստանած արցախցիները նույն ճակատագիրն են կիսում։ 83 տարեկան Մանյա Գրիգորյանը Ասկերանի շրջանից է եկել, որդիները, թոռները սահմանին են, երկհարկանի տունը կիսավեր է դարձել, բայց հիմա դրա մասին չէ, որ մտածում է:

Ղարաբաղցիները հայտնի են իրենց ուժեղ ու անկոտրում կամքով, ոչ պակաս հայտնի են նաև երկարակեցությամբ։ Վիկտորյա տատը 90 տարեկան է, շատ խոսել չի սիրում, միշտ աղոթքն է շուրթերին, կողքինները պատմում էին, որ լռակյաց է, կոկորդում լացը սեղմած որդիների մասին շատ կարճ խոսեց։ Նրանք հիմա առաջնագծում են։

Հաղթանակի սպասումով ու հպարտությամբ են նրանք խոսում, գիտեն, որ այս պատերազմում էլ հաղթելու ենք, ամեն մի զինվորի, կամավորականի համար սա հայրենիքի հողի պաշտպանություն է։ Արցախը շենացնելու են նորից իրենց ձեռքերով։ Այսպես են թիկունքում զորավիգ լինում հերոսներին: Երկար կյանք ապրած ու դժվարություններ հաղթահարած այս տարեցների լավատեսությունը ոգևորում է, վարակում մյուսներին։

Վերադարձը Ազատ Արցախ, գիտեն, որ չի ուշանա։ Բոլորը միաբերան նույնն էին ասում․ «Հենց վերադառնանք Արցախ, առաջինը գնալու ենք  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, աղոթք ենք բարձրացնելու առ Աստված»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP