Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանը «Արսենալում» Սանչեսից պակաս չվաստակի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանը «Արսենալում» Սանչեսից պակաս չվաստակի

13:39 17.01.2018

Հայտնի է դարձել, թե ինչու մինչ  օրս «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը «Արսենալ» չի կայացել: 

«Մխիթարյանի գործակալ Ռայոլան դանդաղեցնում է գործընթացը՝ պնդելով, որ Մխիթարյանը «Արսենալում» պետք է ստանա Սանչեսի չափ աշխատավարձ: 

Ալեքսիսն արդեն համաձայնացրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը»,- թվիթերյան իր էջում գրել է Calciomercato-ի թղթակից Մատեո Պեդրոզին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

20:46 20.05.2024

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

Բաստետբոլի Ուկրաինայի Սուպերլիգայի «Կիև Բասկետ» ակումբի պաշտպան Վադիմ Զապլոտինսկին զորակոչվել է բանակ։ «Чемпион-Украина» պարբերականը հայտնում է, որ 26-ամյա բասկետբոլիստը մայիսի 12-ին փորձել է հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն բերման է ենթարկվել։ Կիևի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մաքսիմ Սերգեևը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալությունից հետո բասկետբոլիստին ուղարկել են Ուկրաինայի օդադեսանտային հարձակման ուժերի ուսումնական կենտրոն. «Հենց նոր […] ...

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

20:27 20.05.2024

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Ա սերիայի չեմպիոնական գավաթով լուսանկար է հրապարակել սոցցանցերում և գրել. «Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ»։ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է նվաճում թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը։ ...

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

20:12 20.05.2024

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնության վերջին տուրի` «Ույպեշտի» դեմ խաղում։ Սևիկյանի արդյունավետ փոխանցումից հետո բրազիլացի Մարկինյոսը տպավորիչ գոլ է խփել։ Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշում» 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը հաղթել է 2-0 հաշվով և առաջնությունն ավարտել 74 միավորով։ «Ֆերենցվարոշը» դեռ […] ...

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

19:55 20.05.2024

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է ակումբից հեռանալու մասին. «Երբ մրցաշրջանն ավարտվի, կգնամ իրերս կհավաքեմ, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Պայմանագիրս լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Եթե չկարողանամ խաղալ, խաղակոշիկներս կկախեմ մեխից, բայց այս պահին պատրաստ եմ դաշտում փակել յուրաքանչյուր դիրք»,- մեջբերում […] ...

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

19:19 20.05.2024

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

37-րդ տուրի «Լացիոյի» դեմ տնայից խաղից (1-1) հետո «Ինտերը» ստացել է իտալական Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ Ակումբը հոբելյանական 20-րդ չեմպիոնությունն ամրագրել էր դեռ ապրիլի 22-ին «Միլանին» հաղթելուց հետո։ «Ինտերի» կազմում չեմպիոն է դարձել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա կիսապաշտպանը կարիերայում առաջին անգամ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնության հաղթող։   ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

18:06 20.05.2024

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու։ «Սլովանը» առաջնությունն ավարտել է 73 միավորով և դարձել Սլովակիայի չեմպիոն։ ...

BACK_TO_TOP