14:26 17.01.2018
Ինչպես հայտնի է, երեկ ուղևորափոխադրումներ իրականացնող 4 ընկերության վարորդներ գործադուլ էին արել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումից: Դժգոհող վարորդների հետ հանդիպել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որից հետո վարորդները վերսկսել էին իրենց աշխատանքը:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վարորդներին համոզել են: Նրանք վերսկսել են աշխատանքը, քանի որ իրենց խոստացել են, որ խնդիրը կլուծվի: Իսկ խնդրի լուծումը ոչ թե ուղևորափոխադրման սակագինը բարձրացնելով պետք է լինի, այլ գազի և դիզվառելիքի գնի իջեցմամբ:
«Հստակ ժամկետի մասին չեն խոսել, այս անորոշությունն արդեն մարդկանց մոտ անհանգստություն է ստեղծում»,- ասել է Փոխադրողների միության նախագահը, որը կարծում է՝ իրավիճակը պայթյունավտանգ է և կոսմետիկ լուծումներով չի հարթվելու:
«Միայն սեպտեմբերից մինչ օրս դիզվառելիքի գինը 110 դրամով բարձրացել է: Մարդիկ չեն տեղավորվում հասույթի այն տարածքի մեջ, ինչ-որ իրենք ստանում են օրվա վերջում: Ու քանի որ «ստրելչնիկը»՝ վերջին կետը, մենք ենք, ուրեմն սաղ կոտրվում է մեր գլխին», – հավելել է Հրանտ Եղիազարյանը:
Ըստ Փոխադրողների միության նախագահի՝ իրենք չեն ձգտում, որ բանը մեծ գործադուլի հասնի, քանի որ հասկանում են՝ այդ դեպքում Երևանն ամբողջությամբ կաթվածահար կլինի:
«Ճիշտ է, քաղաքապետարանը լուրջ քայլեր է գործադրում՝ նոր երթուղային ցանց, նոր շարժակազմ, մեկ օպերատոր, բայց մինչև առուն ջուր գա, գործի աչքը դուրս կգա: Ժողովուրդը ոտքով կմնա: Այս վտանգի մասին մենք վաղուց ենք ասում»:
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...