Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

12:15 15.11.2020

Մոլդովայի  տարածքում բացվել է 2 004 ընտրատեղամաս, ևս 139 ընտրատեղամաս կգործի 26 այլ երկրներում։Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանում, որտեղ գտնվում է մոլդովացի միգրանտների մեծամասնությունը, 17 ընտրատեղամաս է բացվել այդ երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համար։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է ավելի քան 2.6 հազար դիտորդների,նրանց  թվում են ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ներկայացուցիչներ:

Նշենք՝ նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել  էր նոյեմբերի 1-ին:Ընտրապայքարում են  «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն, որն առաջին փուլում  հավաքել էր ձայների 36,1 տոկոսը և երկրի գործող նախագահ  Իգոր Դոդոնը,ում օգտին քվեարկել էր ընտրողների  32,6 տոկոսը :Երկու թեկնածուները մրցակիցներ են եղել նաև 2016-ի ընտրություններին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

17:40 27.04.2024

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։ Ըստ հրապարակման՝ […] ...

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

17:11 27.04.2024

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

Միացյալ Թագավորությունը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Wall Street Journal-ի սյունակում: «Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին Կիև կատարած այցի ժամանակ, մենք այժմ պարտավոր ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջը», – […] ...

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։ «Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

15:43 27.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: ...

BACK_TO_TOP