ՀՀ ՊՆ-ն անընդունելի է համարում տեղեկատվական մանիպուլյացիաները,որոնք առնչվում են իսրայելական ԱԹՍ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀՀ ՊՆ-ն անընդունելի է համարում տեղեկատվական մանիպուլյացիաները,որոնք առնչվում են իսրայելական ԱԹՍ-ին

19:34 15.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել , որում ասվում է․

«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։

Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։

2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա,ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

17:30 22.06.2025

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...

BACK_TO_TOP