23:33 19.11.2020
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:
✅Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։
✅ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իր ելույթում ընդգծելով Հայաստանի հավատարմությունը Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ մարտահրավերների՝ կրթությունն այսօր վտանգված է նաև տարածաշրջանային պատերազմների, ծայրահեղականության, ահաբեկչության և բռնությունների հետևանքով, և Բոլոնիայի գործընթացը իր իսկ հիմնարար արժեքների դիրքերից պետք է արձագանքի այդ վտանգներին։
✅Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Նենսի Մկրտչյանը։
✅49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը։ Մասնակիցները շեշտադրել են ակադեմիական հիմնարար արժեքների, դասավանդման, ուսումնառության և նորարարության, բարձրագույն կրթության սոցիալական չափելիության հարցերը։
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...