Պակիստանցի նախարարը ջնջել է Մակրոնին վերաբերող թվիթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Պակիստանցի նախարարը ջնջել է Մակրոնին վերաբերող թվիթը

10:18 23.11.2020

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը Պակիստանի իշխանություններից պահանջել է ներողություն խնդրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Պակիստանի մարդու իրավունքների հարցերով դաշնային նախարար Շիրին Մազարիի թվիթերյան գրառման պատճառով և ջնջել գրառումը:

«Մակրոնը մահմեդականների հետ անում է այն, ինչ նացիստներն արեցին հրեաների հետ. մահմեդական երեխաները կստանան ID վկայականներ, ճիշտ այնպես, ինչպես հրեաներին ստիպեցին դեղին աստղ կրել հագուստի վրա ինքնությունը հաստատելու համար», – գրել էր Շիրին Մազարին Twitter-ի իր էջում:

Մազարի հայտարարությանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը:

«Ատելության ու բռնության այս խոսքերն աղաղակող սուտ են: Նման զրպարտությունն անհամապատասխան է այս աստիճան պատասխանատվություն ունեցող անձի համար: Մենք կտրականապես մերժում ենք դրանք: Պակիստանը պետք է հստակեցումներ կատարի և վերադառնա հարգանքի վրա հիմնված երկխոսության ուղի»,- հայտարարել է ֆոն դեր Մյուլը:

Ավելի ուշ հայտարարվել է, որ նույնականացման համարներ տրամադրելու նախաձեռնությունը տարածվում է Ֆրանսիայի բոլոր երեխաների վրա և ոչ միայն մահմեդականների:

Դրանից հետո Twitter- ում Շիրին Մազարին հայտարարել է, որ ջնջել է իր հայտարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

BACK_TO_TOP