19:00 23.11.2020
Պատերազմի ավարտից հետո սկսվում է ծանր ու երկարատև գործընթաց՝ գերիների ու զոհվածների մարմինների վերադարձ, անհետ կորածների որոնում: Այդ գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Թե քանի գերեվարված անձ կա հակառակորդ կողմում, առայժմ տվյալներ չեն հրապարակվում: Բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ու նաև այցելություններն այդ անձանց շարունակվում են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչները դեռ հոկտեմբերից են սկսել այցելել նրանց: Հասկանալի է, որ այդ մարդկանց հոգեկան և ֆիզիկական վիճակի մասին ևս տվյալներ չեն հրապարակվում՝ առայժմ:
«Ընդհանրապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, հատկապես այս ժամանակահատվածում, հատկապես գերեվարված անձանց ու զոհվածների մարմինների որոնման ուղղությամբ, հիմնականում հրապարակային չէ»,- նշում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ընդգծելով, որ չեզոք, անկախ և մարդասիրական կազմակերպությունը աշխատում է կողմերի միջև երկխոսության սկզբունքով, ու եթե ինչ-որ խնդիրներ չեն հարթվում մյուս կողմի հետ, կրկին հրապարակման ենթակա չէ, ու կրկին միակ միջոցը մնում է երկխոսությունը:
Թե՛ հայաստանյան և թե՛ ադրբեջանական կողմից սկսվել է աճյունների որոնման աշխատանք: Կարմիր խաչի մասնագետները մասնակցում են, սակայն կրկին տվյալներ չեն հրապարակում: Ժամանակացույց կամ ժամկետներ ևս չեն նշվում՝ շաբաթներ, անգամ ամիսներ կարող է տևել:
«Գերիների ու աճյունների վերադարձի մասին որոշում կայացնողները երկու երկրների կառավարություններն են: Կարմիր խաչն օժանդակող և խորհրդատվություն տրամադրող կազմակերպություն է»,- ասում է Զառա Ամատունին: Այդ գործընթացի ավարտից ու արդյունքները ամփոփելուց հետո սկսվում է էլ ավելի բարդ աշխատանք՝ անհետ կորածների որոնումները: Դա արդեն կարող է տևել տարիներ:
Բանն այն է, որ մենք դեռ չենք փակել նախորդ պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնման էջը: Դեռ զոհերին արտաշիրիմելու և նույնականացնելու գործընթաց է շարունակվում: Մեկ այլ խնդիր էլ վերջին օրերին համացանցում տարածվող լուսանկարներն ու տեսանյութերն են, կորած ու որոնվող զինծառայողների մասին:
Զառա Ամատունին ասում է, որ այդպիսի լուսանկարներ և տեսանյութեր տարածելու փոխարեն ավելի արդյունավետ է աշխատել համապատասխան կառույցների հետ: «Բացի դրանից՝ կա նաև հոգեբանական կողմ՝ ի վերջո այդ մարդիկ չեն տվել իրենց համաձայնությունը հանրային հարթակում ներկայացվելու համար»,- նշել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:42 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...