12:27 24.11.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա նիստի ժամանակ հիշեցրել է, որ ավագանին քաղաքական մարմին է, ուստի՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, չեն կարող արտացոլում չունենալ։
«Մենք, որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, – ասել է Խաժակյանը՝ հիշեցնելով, որ պատասխանատվության համար կան մեխանիզմներ, դա ֆեյսբուքյան «պատը» չէ, այլ Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածով սահմանաված հետևյալ դրույթը՝ «Երևանի ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ունենալ ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին»:
Խաժակայանն ասել է, որ առաջարկ են ներկայացնելու: Իսկ առաջարկն է՝ Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին, կառավարությանը՝ հրաժարականի պահանջով:
«Այն չի ենթադրելու կուսակցական դիրքորոշում, այն ուղերձ է կառավարության ղեկավարին՝ անցնցում հեռանալու: Դա յուրաքանչյուրիս համար լինելու է հնարավորություն՝ մեր դիրքորոշումն արտահայտելու», – ասել է Խաժակյանը:
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...
09:00 23.06.2025
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետոԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...
08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...