Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

13:21 24.11.2020

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։ Մասնավորապես․

 Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, որն ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը և այլն։

 Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով։

 Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով։

 Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում։

 Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ։

 Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

Աշխատողների համար ևս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-Ն հրամանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

BACK_TO_TOP