18:51 26.06.2018
Այսօր Ադրբեջանում Զինված ուժերի 100-ամյակին նվիրված մեծ զորահանդես է անցկացվել, որի ընթացքում ցուցադրվել են բելառուսական ու իսրայելական արտադրության նոր հեռահար հրթիռներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթին հանդես է եկել մի շարք բարձրագոչ հայտարարություններով: Մասնավորապես ասել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող ոչնչացնել:
Ադրբեջանի զորահանդեսի ու Ալիևի հայտարարությունների մասին SHANTNEWS.AM-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
– Ադրբեջանը բելառուսական և իսրայելական հեռահար հրթիռներ էր գնել և զորահանդեսին ցուցադրեց, ինչպես նաև հայտարարեց, որ շարունակելու է մեծացնել ռազմական արսենալը: Այս ամենի հետ կապված ի՞նչ տրամադրություններ են Արցախում և արդյո՞ք հայկական զինուժը պատրաստ է դիմադրել:
– Իհարկե, դիմադրելու ենք և բոլոր քայլերն իրականացնելու ենք, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի: Այն հիմա էլ է պահպանվում և ասեմ, որ մեր օգտին է: Եթե հակառակորդը մի պահ անգամ համոզված լիներ, որ հավասարակշռությունը մեր օգտին չէ, ապա վաղուց էր արկածախնդրությունների դիմել: Ասեմ նաև, որ նման զորահանդեսներով հակառակորդը մեզ չի կարող վախեցնել, թող իր վախեցած բնակչությանն ու զինված ուժերին մի կերպ ցույց տա այդ զենքերը և մի փոքր բարձրացնի իր ոտնահարված ինքնասիրությունը:
Ճշմարտությունը մեկն է` մենք պատերազմ չենք ուզում և ոչ թե մենք վախենում ենք, այլ անցել ենք այդ ամենի միջով, կորուստներ ենք ունեցել և գիտակցում ենք այդ անդառնալի հետևանքները: Մինչ Ալիևը իր կլանի ու բարեկամների հետ պատերազմի ժամանակ հանգստանում էր այլ երկրներում, խաղատներում ահռելի գումարներ էր ծախսում, այստեղ հողի վրա մարդկային արյուն էր թափվում: Մենք պաշտպանելու ենք մեր հողը, բնակավայրերը և մեր բնակիչներին, իսկ ի՞նչ է պաշտպանելու ադրբեջանցի զինվորը: Մի մարդու, որը տարիներ շարունակ թալանել է իր ժողովրդին, մի մարդու, որին նույնիսկ չի հարգում սեփական դուստրը և ՄԱԿ-ում ելույթի ժամանակ կապիկություններ էր անում:
– Իսկ միջազգային հանրությունը սովորաբար ինչպե՞ս է արձագանքել ադրբեջանական կողմի նման հայտարարություններին:
– Միջազգային հանրությունը շատ լուրջ պետք է արձագանքի նման դրսևորումներին, քանի որ նրա հայտարարությունները ահաբեկչական կոչեր են: Դրանք հակասում են միջազգային բոլոր նորմերին: Նա կարծես մեջքից դանակահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և նրանց գործադրած ջանքերը: Ակնկալում ենք, որ համապատասխան արձագանքը կլինի միջազգային հանրության կողմից: Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ ասեմ, որ շատ լուրջ ենք ընդունում այդ ամենը, կրկնում եմ՝ եթե նա արկածախնդրության դիմի, հաջորդ ռազմաշքերթը լինելու է Բաքվում իր մասնակցությամբ՝ որպես ռազմագերի:
– Ադրբեջանը օր օրի իր զինատեսակներն ավելացնում է: Եթե վտանգ լինի, Արցախը կարո՞ղ է իր զենքով դիմադրել:
– Ոչ միայն ի վիճակի ենք, այլ եթե Ալիևն այսօր կենացներ է հնչեցնում, որ կարող է թիրախավորել ցանկացած օբյեկտ Արցախում և Հայաստանում, թող չմոռանա, որ իր բազմաթիվ նստավայրերը նույնպես թիրախավորված են և ինքը չի կարողանալու, ինչպես եղել է առաջին պատերազմի ժամանակ, ժամանակ անցկացնել Բաքվում՝ բարերում, կազինոներում, իսկ այստեղ արյուն թափվի: Ինքը անձամբ իր կաշվի վրա է զգալու ամեն ինչ, ճիշտ է՝ փախցնելու է ընտանիքը, երևի ինքն էլ է փորձելու փախչել, բայց խոսքն այն մասին է, որ մենք էլ կարող ենք թիրախավորել ցանկացած ռազմական օբյեկտ Ադրբեջանի տարածքում:
18:47 31.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...
18:35 31.07.2025
Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցումՀուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
18:22 31.07.2025
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...
18:11 31.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...
17:50 31.07.2025
Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգաՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...