22:28 24.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին, որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդեռնիստական հայացքները կրող առաջադեմ սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային միջավայրին՝ ուղենշելով ստեղծագործական ազատության և զարգացման նոր ուղիներ: Նա «Երազողներ» առաջին հայկական ռոք խմբի համահիմնադիր-մենակատարն էր:
Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Հանդիպումը հռչակավոր կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային էր երիտասարդ լուսանկարչի համար, որը պետք դառնար Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու կենսագիրը՝ կարևոր ներդրում ունենալով նրա կյանքի և ստեղծագործության համաշխարհայնացման գործում:
1988 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որ բացվում է 1991 թվականին: Նա ղեկավարում էր թանգարանը հիմնադրումից առ այսօր: Զավեն Սարգսյանը նաև հայկական վավերագիր և գեղարվեստական լուսանկարչության վառ ներկայացուցիչներից է: Հատկապես, անգնահատելի է նրա ներդրումը հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վավերագրման գործում: «Հայաստանը և՛ Վանա լիճն է, և՛ Եփրատ գետը, և՛ Տիգրիսը, և՛ Սեպուհ սարն ու Արածանին»,- իր հարցազրույցներից մեկում նշում է արվեստագետը: Այսօր առավել քան արդիական, նա իր լուսանկարներում փորձում էր ամբողջացնել հայկական մշակութային ինքնության հետագիծը:
Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: Զավեն Սարգսյանը 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի շքանշանի, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է:
Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-14:00-ը, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:12 23.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
11:07 23.06.2025
«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...
11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...
10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...