13:47 26.11.2020
Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում տիրող իրավիճակին:
«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն տանելի է: Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել, հույս ունենք, որ այս իրավիճակը մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի, իհարկե, մեր ազգաբնակչության օգնությամբ, քանի որ կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հիվանդանոցների թիվը նվազեցնելու ուղղությամբ չեն մտածում, քանի որ հիմա էլ համաշխարհային ակադեմիական շրջանակներում հնարավոր աճի մասին են խոսում՝ 2-3 ամսի կտրվածքով:
Վարչապետն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ նոր կորոնավիրուսի զարգացումներն աշխարհում ընթանում են կանխատեսածի համաձայն։
«Բոլոր երկրները, ընդհանուր առմամբ, նույն արդյունքն են ունենալ: Կար ժամանակ, որ ՀՀ-ն վարակվածության ամենաբարձր ցուցանիշն է ունեցել, բայց հիմ այդպես չէ, այդ հանգամանքը դարձել է փոխանցիկ, ինչ-որ մի ժամանակ այդ ցուցանիշ փոխանցիկ-դրոշն այլ երկրներ են վերցրել ու վերցնում»:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի ձեռքբերմանը։
«Մենք ունենք արդեն վճարած կանխավճար՝ միջազգային հավաքական գնումների մի պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այնտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում գրանցում ստանալու: Էս պահի դրությամբ՝ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը: Դրանցից որը հաստատվի, դա էլ մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա, ինչպես ամբողջ աշխարհի համար, խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է: Իսկ փորձնական պրոդուկտներ կան հիմա աշխարհում և օգտագործում են տարբեր փորձարկումների ժամանակ՝ թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Մենք նաև ուղիղ բանակցություններ ենք վարում, բայց ուզում եմ ասել, որ այդ բոլոր պրոդուկտները կան նաև այդ իմ ասած միջազգային պլատֆորմի մեջ: Եթե, օրինակ, ռուսական պատվաստանյութը հաստատում ստանա վերջնական ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կողմից, մենք կարող ենք ընտրել նաև այդ պրոդուկտը, կամ ամերիկյան պրոդուկտը, որը որ կլինի ավելի արագ և ավելի էֆեկտիվ: Որոշելիքը մերն է լինելու, և մենք այդ որոշումների պրոցեսը տանում ենք հաստատմանը և փորձարկումներին զուգընթաց»,- ասել է առողջապահության նախարարը՝ հավելելով, որ 300 հազար բնակչի հաշվով 600 հազար դոզա է լինելու, քանի որ յուրաքանչյուր բնակիչ 2 դոզա է ստանալու:
Հաշվարկը պահպանողական է արվել, քանի որ հայտնի չէ, թե պատվաստանյութի առկայության պահին պահանջարկը որքան է լինելու:
Հաշվի են առել նաև այլ հիվանդությունների դեմ պատվաստման փորձը: ՀՀ-ում բնակչությունը հակված չէ պատվաստվելու, եթե ավելացման կարիք լինի, կարվի:
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...