15:41 26.11.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերին և խնդրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին մանրամասներ ներկայացնել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը զեկուցել է, որ արցախահայության աջակցության մասով այս պահին կա 2 հաստատված միջոցառում: «Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով: Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում, և այսօրվանից արդեն վճարումները «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվեն: Համաճարակային կանխարգելման կանոնները պահելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով. մոտ 3000 քաղաքացի առաջին օրը կստանա, հետագայում արդեն, հերթերի իրավիճակը հասկանալով, հնարավոր է ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրենք: Դիմումների հոսքը շարունակվում է, մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94.000 քաղաքացի:
Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամի չափով: Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումները էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո նաև կսկսվի այդ գումարների վճարումը:
Այս 2 միջոցառումն է հաստատված, նաև քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր այս պահին, իրենց բնակավայրերը կորցնելով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաև որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան»:
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու միջոցառումների շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք: «Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի ընդունված 2 միջոցառումներով կարող են հանդիսանալ միջոցառման շահառու: Մենք քննարկում ենք և առաջիկայում կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար: Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները: Այստեղ հիմա ուղղակի նաև հույս ունենք՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որպեսզի կարողանանք ծրագիրը ճիշտ նկարագրել, որպեսզի այն ճիշտ գործի: Առաջիկայում նաև, այո, աջակցության ծրագրեր կշարունակեն իրականացվել: Բայց ցանկանում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն Արցախում: Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը, և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք՝ այդ հարցում նրանց աջակցելու համար»,– նշել է վարչապետը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...