ՔԿՀ-ներում շարունակվում է պայքարն արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

ՔԿՀ-ներում շարունակվում է պայքարն արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

16:36 26.11.2020

Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցիչի ապակյա անոթ:

Հայտնաբերվածի կապակցությամբ Ա.Դ.-ն հայտարարել է, որ ցողիչի ջրում լուծված է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իրականում նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար, սակայն շփոթմամբ հանձնել է որպես հանձնուք։ Դատապարտյալի համար նախատեսված ցողիչը սխալմամբ նետել է մինչ հիմնարկ մտնելը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հիմնարկի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նետված սրվակը, որի ոչ գործարանային արտաքին տեսքը նույնպես կասկած է առաջացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հավելենք նաև, որ հոկտեմբեր-նոյեմբերին քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք այլ դեպքեր ևս։

Այսպես՝
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանձնուքների և դատապարտյալների անձնական զննությամբ հայտնաբերվել են 15,56 գրամ ընդհանուր քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին և 20,36 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 9 փաթեթ, կասկածելի այլ զանգվածներով 2 փաթեթ՝ 0,30 գրամ ընդհանուր քաշով, 100 հատ առանց մակնշման, սպիտակ դեղահաբ, 6 բջջային հեռախոս, 4 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, ականջակալ և բաժանորդային քարտ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են լվացքի փոշուն խառնած, ջրում չլուծվող սպիտակ, կասկածելի զանգվածներ, ինչպես նաև ներնետված բջջային հեռախոս, Wi-Fi սարք, բջջային հեռախոսի լիցքավորիչ՝ 2 լարով, և ականջակալ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատակցի ձեռքի պայուսակից ռենտգեն սարքի միջոցով հայտնաբերվել են ծալովի շեղբով դանակ, 6 հատ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբ: Մեկ այլ դեպքով հանձնուքում հայտնաբերվել է 6,3 գր քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր զանգված:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային հիմունքներով աշխատողի տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է 7,6 գրամ քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP