Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով

16:48 26.11.2020

Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։

Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի անցնի Ադրբեջանին։ Կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք համայնքների ցանկում, սակայն, Բերձոր քաղաքը ներառված չէ։

«Հետքը» կապ է հաստատել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ։ Վերջինս նշեց, որ բնակիչները տարհանվում են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ալավերդյանն ասաց, որ Բերձորում փոքրաթիվ հայկական վարչական իշխանություն շատ հնարավոր է, որ լինի, բայց ցանկալի է, որ քաղաքացիական բնակչություն չլինի, Բերձորի հետագա կարգավիճակի մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Հարցին` պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն ադրբեջանական կողմին հանձնվող տարածքների մեջ արդյոք նշվա՞ծ էր Բերձորը, վարչակազմի ղեկավարը պատասխանեց, որ չի ընթերցել համաձայնագիրը և չգիտի՝ Բերձորը կա՞ ցանկում, թե՞ ոչ։

«Բերձոր քաղաքի բնակիչները տարհանվում են իրենց ցանկությամբ ու, մեծ հաշվով, միմիայն իմ պատասխանատվությամբ։ Հաշվի առնելով հարավային կողմի ցավալի փորձը՝ ես մեր բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ տարհանվեն»,- ասաց նա։

Ալավերդյանի հավաստմամբ՝ բնակիչների տեղահանում կատարվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարածքում ադրբեջանցիներ չեն լինելու, բայց, քանի որ մեծաթիվ զորք ու ուժային կառույցներ Բերձորում չեն լինի, 2.5 կմ հեռավորությունը շատ վտանգավոր է խաղաղ բնակչության ապրելու համար։

Նա ասաց նաև, որ բնակչությանը տեղեկացրել է տարհանման մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ենք նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, բայց մեր բոլոր զանգերը մնացել են անպատասխան։

Կամավորական հիմունքներով Արցախից տեղահանված բնակիչների իրերը տեղափոխելու աշխատանքների մասնակիցներից Հակոբ Միկոյանը մեզ պատմեց, որ նոյեմբերի 23-ին է վերադարձել է Բերձորից՝ իր հետ բերելով բնակիչներին և իրենց գույքը։ Այս պահին էլ նա Բերձորի ճանապարհին է։ Նրա փոխանցմամբ՝ բնակիչներին հորդորել են տեղահանվել։ Հակոբը նշեց, որ բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Բերձորը դադարելու է լինել հայկական, և որ վարչական տարածքը ևս ղեկավարելու են ադրբեջանցիները։

Լուսանկարում՝ Բերձորի անցակետը / © Հակոբ Պողոսյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP