14:44 27.11.2020
Այսօրվա տեսաուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գիտի, որ ժողովուրդը հարցեր ունի, երբեմն դառնացած է և զայրացած, հիասթափված ու հուսալքված, բայց այդ ամենի մեջ ինքը տեսնում է նաև ժողովրդի վստահությունը և ուզում է շնորհակալություն հայտնել այդ վստահության համար:
«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ և որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը և ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Պատերազմի մեկնարկին, և հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով և ձևերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար: Կամ ընդհանրապես՝ պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի և Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձև ավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ասվել է նաև մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչև Հորադիզ:
«Սոթքից մինչև Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, և մինչև պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: «Եղնիկների» հատվածում մինչև պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչև վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչև վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչև վերջ պահել է առաջնագիծը և վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելնելով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ: Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաև նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետև այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եվ այդ մինչեւ 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաև հայրենիքի պարտքն էր»,- ասել է վարչապետը:
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...