18:15 27.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում:
Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել.
«Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքերով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նախարարության անձնակազմին համագործակցության համար:
«Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:
«Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը:
«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...