20:14 26.06.2018
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն(Շմայս) իր վերջին զենքերն է հանձնել ԱԱԾ-ին: «Ազատության» հետ զրույցում նա պատմում է, որ հիշել է՝ պահած զենք ուներ, բերել է և հանձնել:
«20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը, հիշեցի, որ պահած էր, նաև մի քանի փամփուշտ էր, ասեցի՝ թող չմնա, փչանա, զանգեցի իմ քննիչ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ՝ էս, էս, էս բաները գտել եմ: Հիշեցի, որ պահել էի, հիշողությունս եկավ տեղը, ինքնակամ զանգեցի, բերեցի հանձնեցի իրենց»,- ասաց նա:
Մովսիսյանը նշեց, որ «Շմայս» ինքնաձիգն իբրև հիշատակ էր պահել, սակայն կամավոր բերել է, հանձնել, նաև բացատրություն տվել, քանի որ հասկացել է՝ «այս երկրում զենք պահելու կարիք չկա»:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դեռ կան զենքեր, որոնք չի հանձնել, նա պատասխանեց, որ իր ունեցած բոլոր զենքերը հանձնել է:
«Ինչ բան եղել ա, բոլորը բերեցի, հանձնեցի, մեկ էլ մի քանի փամփուշտ, ուրիշ ոչ մի բան: Չկա, որ հանձնենք, ինչ կար, իմեննոյ բերեցի հանձնեցի, իմեննոյ ասելով՝ անօրինական զենքերն ինչ կար, բերեցի հանձնեցի»,- նշեց Առաքել Մովսիսյանը:
Նա խոստովանեց՝ ուզում է «հանգիստ կյանքով ապրել», քանի որ սա այն Հայաստանն է, որտեղ պետք է հանգիստ կյանքով, «օրենքի տառին համապատասխան» ապրել:
«Պահել էի, ամեն վայրկյան սպասում էինք պատերազմի, դե, գիտեք, էն վախտ դժվարություններ էր զենքերի, հիմա հիշել եմ, բերել, հանձնել եմ, էս երկրում իմաստ չունի զենք պահելը, չորս երեխեքի հայր եմ, պետք է ազնիվ կյանքով ապրեմ»,- ասաց նա:
Մովսիսյանը նաև կոչ արեց մյուսներին հետևել իր օրինակին, քանի որ սա այն երկիրը չէ, որտեղ անօրինական զենքեր պահեն: Զենքերը հանձնելով, ըստ նախկին պատգամավորի, և՛ բանակին են օգուտ տալիս, և՛ ավելի հանգիստ են քնում:
«Ես ասեցի՝ ուզում եմ օրինական կյանքով ապրել, քանի որ տեսա՝ ազնիվ երկիր է դարձել, օրենքի երկիր է դարձել, օրենքը հավասար է բոլորիս համար, ամեն ինչից ուզում եմ ազատվել. մաքուր, հանգիստ ապրեմ»,- ասաց նա:
Հարցին՝ ԱԱԾ-ում ինչպե՞ս ընդունեցին իր քայլը, պատասխանեց.
«Օրենքի տառին համապատասխան ցուցմունք տվեցի»:
https://www.facebook.com/azatutyun/videos/2000509473327753/?hc_ref=ARSxGLKhjd4FnoCzk2kajPROPHgUZ1ZKMV6eTVja_v_8VfpgGJUmKSzhjCLNS5ftIq0&fref=gs&dti=1982856048648675&hc_location=group
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...