Իրավապաշտպանները հայտնել են Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 170 ձերբակալվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Իրավապաշտպանները հայտնել են Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 170 ձերբակալվածների մասին

19:43 29.11.2020

Բելառուսի իշխանությունների կողմից չգրանցված Весна իրավապաշտպան կենտրոնը հայտնել է կիրակի օրը հանրապետությունում չարտոնված բողոքի ակցիաների  ընթացքում  առնվազն 170 մարդու ձերբակաման մասին:

«Կիրակի` նոյեմբերի 29-ին, Բելառուսում շարունակվում են ավանդական բողոքի ակցիաները …«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը շարունակում է տեղեկություններ հավաքել այդ օրը Մինսկում, ինչպես նաև այլ քաղաքներում ակցիաների ժամանակ ձերբակալվածների մասին», – ասված է կենտրոնի հայտարարության մեջ։ 170 ձերբակալվածներից մեծ մասին Մինսկի տարբեր թաղամասերում փորձել են բողոքի ակցիաներ անցկացնել, սակայն անվտանգության ուժերը կանխել են այդ փորձերը: Իրավապաշտպանները ահազանգել են նաև հանրապետության 10 այլ քաղաքներում ցուցարարների ձերբակալությունների մասին:

Նույն օրը` ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի մարդ բերման է ենթարկվել բելառուսական ընդդիմության կողմնակիցների «Հարևանների երթ» կոչվող բողոքի ակցիայի ընթացքում: Հաղորդագրություն է տարածվել, որ  ցուցարարների դեմ օգտագործվել են հատուկ սարքավորումներ:

Նոյեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ բողոքի ցույցին ընդառաջ բերվել են ռազմական բեռնատարներ, ֆուրգոններ և ջրցան մեքենաներ:

Բելառուսի անվտանգության ուժերի ներկայացուցիչները վերահսկողություն են սահմանել մայրաքաղաքի «Պետական ​​դրոշի» և «Օկտյաբրսկայա» հրապարակներում: Բացի այդ`«Մինսկ – Հերոս քաղաք» հրապարակում զինված պարեկներ են նկատվել:

Բացի այդ, Բելառուսի մայրաքաղաքում փակվել էին նաև «Հաղթանակի հրապարակ», «Օկտյաբրսկայա», «Յակուբ Կոլասի հրապարակ», «Կուպալովսկայա», «Նեմիգա» մետրոյի 5 կայարանները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

BACK_TO_TOP