Պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքները նաև վաճառվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքները նաև վաճառվում են

16:22 18.01.2018

Նկարում պատկերված ապրանքները պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքներն են:

Նրանք հաճախում են թաղիքագործության դասընթացների և որոշակի հմտություններ ձեռք բերելով՝ նման իրեր արտադրում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Մարիամ Սարգսյանը պատմեց, որ իրենց մոտ ստեղծել են մի արհեստանոց, որտեղ ծառայության շահառուները գալիս են, սովորում են թաղիքագործություն մասնագիտություն և պատրաստում այդ իրերը.

«3-4 շահառուի հաստիք ունենք մեզ մոտ, որոնք կարող են գալ մեզ մոտ հանրային աշխատանք կատարելու: Բացի այդ ամենը՝ իրենք մասնագիտություն են ձեռք բերում, որը հանրային աշխատանքն էլ կատարելուց հետո, կարող են իրականացնել և գումար վաստակել, նման իրեր կարող են պատրաստել և վաճառել»,-նշեց Մարիամը:

Փորձագետի խոսքով՝ իրենց ծրագիրը նպատակ ունի վերականգնողական և վերասոցիալականացման աշխատանքներ տանել շահառուների հետ.

«Քանի որ ամեն ինչ ձեռքերով է պատրաստվում, սա շատ օգնում է ագրեսիայի և սթրեսի հաղթահարման համար»,-ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը:

Մարիամի կարծիքով՝ սա շատ լավ միջոց է՝ իրավախախտ անձանց  օգնելու և վերասոցիալականացնելու:

Պարզվում է՝ դատապարտյալներն այս աշխատանքները հետո վաճառում են.

«Դեռ մեզ համար էլ է սա նոր, բայց պլանավորում ենք, որ սրանք պետք է վաճառվեն և վաճառքից գոյացած գումարը կա՛մ կուղղվի բարեգործական նպատակների կա՛մ նորից բրդի գնման համար, որ հետագայում մյուս շահառուները նույնպես կարողանան պատրաստել այս գործերից»- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ այս աշխատանքների գները կարող են բավականին բարձր թվալ, բայց շուկայական գներից անգամ կարող է ցածր լինեն, ասում է՝ արտասահմանում նման աշխատանքները շատ ավելի թանկ են վաճառվում, որովհետև սրանք ձեռքի աշխատանք են և ամեն մի նմանատիպ գործը պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է խլում:

 Մարիամից հետաքրքրվեցինք, թե  որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ եղել նկարում պատկերված թաղիքից հողաթափերը պատրաստելու համար և ինչքա՞ն  արժեն.

«Թաղիքից հողաթափիկն արժե տասնհինգ հազար դրամ ու պատրաստելը մոտ մեկ շաբաթից տասը օր տևում է, այսինքն՝ անձն ամեն օր չորս ժամ գալիս է և ձեռքերով հում բրդից պատրաստում է սա:  Բուրդը մշակում են այնքան մինչև ստանում են ապրանքը: Շատ տաք և որակյալ արտադրանք է»,-եզրափակեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Մարիամ Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել է նաև, որ պրոբացիոն ծառայության ներդրման մեկ տարվա առիթով այսօր կազմակերպվել էր «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP