19:59 01.12.2020
Համավարակի պատճառով այս տարի Շիրակի երկրագիտական թանգարանը մարզի մի քանի հնավայրերում շատ փոքր ծավալի պեղումներ է կատարել: Պետական ֆինանսավորում հատկացվել է միայն մեկ հնավայրի համար: Հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան ու երկաթի դարաշրջանին վերաբերող եզակի գտածոներ: Դրանք այժմ մշակման փուլում են: Երկրագիտական թանգարանի մասնագետները զբաղված են գտածոների վերականգնմամբ:
Խեցեղենի կտորները խնամքով ու հերթականությամբ դասավորված են սեղանին: Դրանց մեծ մասը 5000 տարուց ավելի պատմություն ունի: Վերականգնող մասնագետը մեկ առ մեկ, առանց հերթականությունը խախտելու, նախ սոսնձում, և, որպեսզի կավե անոթն իր նախկին տեսքը ստանա, ժամանակավորապես ամրացնում է կպչուն ժապավենով: Կավե մեծ ու փոքր անոթներից ամբողջությամբ վերականգնվել են նրանք, որոնց նախկին տեսքը հնագետներին հայտնի է:
«Եթե չի պահպանվել շուրթը, հնարավոր չէ վերականգնել, որովհետև չգիտենք, թե այն ինչ տեսք է ունեցել: Իսկ, եթե շուրթի անգամ փոքրիկ մասը պահպանված է, դա հնարավորություն է տալիս գիպսով ամբողջական տեսքը վերականգնել: Թրծած կավով են պատրաստված անոթները ու շատ որակով են: Պահպանվել է անգամ փայլը: Երրորդ հազարամյակի ամենալավ նյութերն են»,- Shantnews-ին պատմում է Շիրակի երկրագիտական թանգարանի լաբորատորիայի վարիչ Համլետ Ավետիսյանը:
Վերականգնված անոթները հայտնաբերվել են Սեպասարի վաղ բրոնզեդարյան հնավայրից: Դրանց մի մասը ծիսական նշանակության է, նաև կան այնպիսիք, որոնք օգտագործվել են կենցաղում: Հազարամյակներ անց պահպանվել է տեսքը, անգամ փայլը:
Սեպասարի հնավայրում նաև օջախ է հայտնաբերվել, որը հնագետները լուսանկարել են, թողել են տեղում, կոնսերվացրել: Հետաքրքիր հնագիտական նյութ են հայտնաբերել նաև Ջրափիի դամբարանադաշտում: Հատվածը, որն այս տարի է պեղվել, թվագրվում է վաղ երկաթի ժամանակաշրջանին: Բացված դամբարանում հնագետները երկու թաղում են հայտնաբերել: Գիտական բացատրությունն այսպիսին է, որ այդ ժամանակաշրջանում արդեն գոյություն են ունեցել ընտանեկան գերեզմաններ:
«Առաջին կմախքն ուղեկցող նյութերով հանելուց հետո պարզվեց, որ տակը ևս մեկ թաղում կա: Առաջինը տղամարդու թաղում է, երկրորդը՝ կնոջ, որի հետ, որպես ուղեկցող նյութ, դրված էին իր զարդերը՝ բազմաթիվ շատ գեղեցիկ ուլունքներ, մատանի, ապարանջան: Սա խոսում է սոցիալական կազմակերպման մասին: Հնարավոր է՝ եղել են ամուսիններ, հարազատներ: Դեռևս վաղ բրոնզե դարից, երբ արդեն կար մենամուսնությունը, գոյություն ուներ ստաբիլ ընտանիք, համայնքի ներսում արդեն ի հայտ էին գալիս ընտանեկան դամբարանները»,- նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագետ Համազասպ Խաչատրյանը:
Բրոնզե մատանիները, ականջօղերը, ապարանջանը, նաև բազմաթիվ ուլունքներ, որոնք, որպես ուղեկցող նյութ, հայտնաբերվել են դամբարանում, հիմա արդեն Շիրակի երկրագիտական թանգարանի ֆոնդերում են: Կանանց հետ հանդերձյալ կյանքում օգտագործելու համար դրել են զարդեր, տղամարդկանց հետ՝ զենքեր:
Հնագետները նույն դամբարանում նաև բրոնզե դաշույն և երկաթե դանակ են հայտնաբերել: Ջրափիի հնավայրի մեկ այլ դամբարանում, բացի ուղեկցող նյութերից, նաև կենդանու զոհաբերության ծեսի ապացույցներ են գտել:
Նյութերի վերականգնումը սկսել են, բայց մասնակի: Մարդաբանական նյութը դեռ ուսումնասիրված չէ: Բոլոր նյութերի մշակման, վերականգնման համար հիմա թանգարանը միջոցներ չունի: Պետական ֆինանսավորում այս տարի հատկացվել է միայն մեկ հուշարձանի համար:
Այս տարի հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև Ջրաձորում ու Ազատանում: Առանց պետական ֆինանսավորման Ազատանում փոքր ծավալի պեղումներ անել հնարավոր է եղել գերմանացի գործընկերների աջակցությամբ, որոնք այս տարի համավարակի պատճառով Հայաստան չկարողացան գալ, բայց պեղումների համար ֆինանսավորել են Շիրակի երկրագիտական թանգարանին:
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...